>

Էս երկրում ինչքան համարձակ տղա կա, Նիկոլից չի վախենում. Ռուբեն Հայրապետյա
Դիմակավորված, նորմալ, առանց ուժ գործադրելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը, ով այսօր ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել դիմակավորված իրավապահների կողմից:




Քոչարյանի զոհերը

Հայրապետյանը հայտնեց, որ իր մոտ երեք օրինական զենք ունի, թույլատվություններն ունի. «Օրինական զենք ունեցող մարդը երբեք անօրինական զենք չի պահում: Սա ուղղակի հերթական շոուն էր: Իմ կարծիքով, Արշակի լայվից հետո ցանկանում են ժողովրդին սրանով շեղել»,-ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ զենքերից երկուսը որսորդական զենքեր են, մեկը՝ իր անձնական զենքը, իր անվտանգության համար. «Ժամանակին իմ նկատմամբ մահափորձ է եղել ու հիմա ես իմ անվտանգության համար զենք եմ պահում»:




Հայրապետյանը հայտնեց, որ ներսում հարցաքննություն չի եղել, 3 ժամը լրացել է, ազատ են արձակել:

Նախկին պատգամավորն ասաց, որ բերման ենթարկվելուց չի վախենում, եթե ուզում են, թող ամեն օր բերման ենթարկեն. «Ուզում էին ավտոմեքենաս խուզարկել, թույլ չեմ տվել: Հիմա էլ ավտոմեքենաս չեն տալիս»:


ՀՖՖ-ի գործով Հայրապետյանը մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ քննություն է ընթանում, արդյունքում պարզ կլինի, թե ֆեդերացիան որքան գումար է պարտք իրեն:


Հայրապետյանի խոսքերով, երկրում ինչքան համարձակ տղա կա, բռնում են. «Անցած շաբաթ էն տղերքին որ բռնեցին, որևէ մեկը Նիկոլից չի վախենում: Դրա համար բռնել են, փորձել են վախեցնել: Մեր տեսակն ընդհանրապես չի վախենում: Ոստիկանը կարող է հանգիստ պառկեցնել ինձ գետնին, բա հետո՞»:

Հայրապետյանը հայտնեց, որ ստրագրություն չեն վերցրել չբացակայելու համար:

Сообщение Էս երկրում ինչքան համարձակ տղա կա, Նիկոլից չի վախենում. Ռուբեն Հայրապետյա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->