>

Խոյ

Օրվա ընթացքում մեկ անգամ չէ, որ Խոյերի բախտը կբերի: Այսօրվա իրավիճակները թույլ են տալիս ձեզ կիրառել ձեր հմայքը, ցուցաբերել հնարամտություն, ճարպկություն, հաստատել ձեր տաղանդներն ու առաջնորդական որակները: Գերազանց պահ է սիրային գործերում տեղաշարժի համար: Բացառված չեն թյուրիմացությունները, սակայն դրանցից գլուխ հանելը և իրադարձությունների ընթացքը ձեր օգտին թեքելը ոչ մի դժվարություն չի ներկայացնի:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում դանդաղել թարմացումների հարցում, քանզի այս օրը գերազանց հնարավորություններ է հուշում և հաճելի անակնկալներ է խոստանում բառացիորեն յուրաքանչյուր քայլի: Հնարավոր են հաջող բացահայտումներ այնտեղ, որտեղ չէիք սպասում, բացառված չեն նոր համակրանքները, անսպասելի ձեռքբերումները: Բարձրանում է արագ գործարքների, շահեկան ծանոթությունների սրընթաց զարգացման հավանականությունը:




Քոչարյանի զոհերը

Երկվորյակ


Երկվորյակներին օրը դրական զգացողություններ է խոստանում: Հիանալի պահ է համարձակ քայլի համար: Լավ է մասնակցել երեկույթի, ոչ պաշտոնական միջոցառման: Միևնույն ժամանակ, աստղերը խորհուրդ չեն տալիս չարաշահել հաջողությունը, ավելորդ կպչունություն դրսևորել և շտապեցնել  իրադարձությունները, քանի որ այսօր ավելի շուտ մանևրի օր է, քան հզոր հարձակման: Անցանկալի է չափից դուրս շատախոսությունը:




Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ ճկունություն դրսևորել, չափից դուրս կտրական չլինել: Ուժերի ողջ թափով գործելու դեպքում այսօր կարող եք շատ համեստ արդյունք գրանցել կամ ընդհանրապես չգրանցել: Այսօր նպատակին հասնելու համար ավելի լավ է օգտագործել շրջանցիկ ուղիները, օրինակ՝ լուծել ձեր հարցերն ընկերների, ծանոթների, միջնորդների միջոցով: Ցանկալի է հարմարվել իրադրությանը, հաշվի առնել պահի ոգին, շրջակա պայմանները:

Առյուծ

Առյուծներն այսօր հիանալի հեռանկարներ ունեն: Ինչ-որ բան սկսելով՝ չարժե կանգ առնել, քանզի այս օրը թույլ է տալիս զգալիորեն ընդլայնել հնարավորությունների սահմանները: Քողարկված խանգարող գործոն կարող են դառնալ կասկածները, վախի մնացուկները, որոնց հետ աստղերը խորհուրդ են տալիս ամեն կերպ պայքարել: Կարող են նոր անսպասելի համակրանքներ ի հայտ գալ: Ռոմանտիկ հարաբերությունները հաջող կզարգանան ընդհանուր ընկերների շրջապատում:

Կույս


Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս չսևեռվել ստանդարտ լուծումների վրա և չդադարեցնել փորձերը, եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում: Այսօր իրադարձությունները կարող են զարգանալ զանազան սցենարներով, և եթե մի եղանակը հարմար չէ, կարելի է փորձել մյուսը: Լավ խթան կարող է դառնալ ֆինանսական շահույթը: Կարևոր գործերում անհրաժեշտ է ավելի ճշգրիտ դնել նպատակները և հաշվի առնել կողմնակի էֆեկտների հավանականությունը:

Կշեռք

Կշեռքների համար ներդաշնակության և նոր հնարավորությունների օր է: Կան բոլոր նախադրյալները ուղիների բացման, ազատության նոր աստիճան ստանալու համար: Աստղերը հիշեցնում են, որ լավագույն արդյունքներին կհասնեք ուրիշների հետ միասին, և խորհուրդ չեն տալիս միայնակ զբաղվել հաջողության որոնումներով: Այս օրը թույլ է տալիս զարգացնել հարաբերությունները զրոյից կամ հիմք գցել համագործակցության շարունակության համար:

Կարիճ

Կարիճներին այսօր հատուկ է հետաքրքրասիրությունը, բազմազանության, համեմատության ձգտումը: Բնական կլինի նոր վառ տպավորություններ ստանալու, թարմ գաղափարներ փորձարկելու ցանկությունը: Ոգևորել և խթանել կարող է ուրիշի օրինակը: Նույնիսկ հավասարակշռված և զգույշ Կարիճներին կարող է այցելել փորձարարության, արկածախնդրության ոգին: Լավագույն պահը չէ անհատական նպատակների մշակման համար:


Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում օրն անցկացնել ընկերների կամ նրանց միջավայրում, ովքեր կարող են ընկեր դառնալ: Հիանալի օր է մարդաշատ վայրեր, երեկույթներ այցելելու համար: Հնարավոր է համագործակցության հեռանկարային ապագայի ակնարկ: Լավագույն պահը չէ ինտիմ մթնոլորտում հանդիպման համար: Ցանկալի է խուսափել շաբլոն ծիսակարգերից. որպեսզի ձեզ հիշեն և չմոռանան, ավելի լավ է ստեղծագործական ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն հարմարվել իրավիճակին և ընտրել մարտավարություն՝ ելնելով պահի պահանջներից: Բառերի փոխարեն արժե նախապատվությունը տալ արարքներին, ուղղագիծ մոտեցումների փոխարեն օգտագործել ավելի ճկունները: Հնարավոր են անսպասելի հանգամանքներ, որոնցում չեն աշխատում սովորական շաբլոնները և չեն գործում կարծրատիպերը, փոխարենը կարելի է սկսել նոր օգտակար հնարքների հաջող մշակում:

Ջրհոս

Ջրհոսներն օրը հիանալի կանցկացնեն: Շատերի մոտ լավ ընկերախմբի, հաճելի տպավորությունների, ստեղծագործական գաղափարների պակաս չի լինի: Բավականին լայն կլինի զվարճանքների կամ գործունեության հասանելի ուղղությունների ընտրությունը: Շատ բանի կարող եք հասնել ոգևորության ալիքի վրա: Հիանալի օր է ստեղծագործ անհատների, սիրահարների, զանազան խաղերի և մարզաձևերի երկրպագուների համար:

Ձկներ

Օրը բարենպաստ է այն Ձկների համար, ովքեր կարողանում են ապրել ոչ միայն սեփական հետաքրքրություններով: Գրավիչ և ոգևորիչ այսօր կարող է լինել ցանկացած գործընթաց, որի ընթացքում կհամագործակցեք այլ մարդկանց հետ: Բազմաթիվ դրական պահեր կարող է պարգևել տնային իրադարձությունը: Հարմար պահ է ընտանեկան տոնի, հյուրեր ընդունելու համար: Կարելի է հետաքրքիր և օգտակար օր անցկացնել ընկերների հետ, հարմարվել նոր վայրում:

Сообщение Աստղագուշակ փետրվարի 5-ի համար появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->