>

Ֆեսբուքյան օգտատեր Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան թջում գրել է․

Թույնով ներարկված խավարասերներ ՀՀ նախագահական նստավայրի մոտ․ «Պիցցա-տակառ» ապազգային օպերացիան




Քոչարյանի զոհերը

ՀՀ լեգիտիմ իշխանությունների և պետական ապարատի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շրջանակներում տեղի ունեցավ հերթական ստոր և ապազգային դրսևորումը, որի նպատակն է՝ ապակայունացնել իրավիճակն ու թուլացնել պետության հիմքերը։




Իրեն ընդդիմություն հռչակած «Ադեկվադ» միաբանության անդամներն այսօր նավթի տակառներ են տարել Բաղրամյան 26՝ նախագահական նստավայրի դիմաց։Նրանց ակցիային է միացել նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Ավելի վաղ «Ադեկվադ» միաբանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այսուհետև յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին միաբանությունը սեփական ուժերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է մատակարարելու նավթամթերքի չափաբաժին՝ նպատակ ունենալով գոնե մասամբ բացել աշխարհաքաղաքական շահերի բախման այն կծիկը, որն առաջացել է Կենտրոնական Ասիայի էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցելու անհրաժեշտությունից:

Հատկանշական է, որ ապազգային այս դրսևորումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը Դավոսի 50-րդ համաշխարհային տնտեսական համաժողովում մեր երկրի համար առանցքային հարցերի շուրջ նշանակալի հանդիպումներ ունեցավ աշխարհում ազդեցիկ գործիչների հետ։


Ապազգային այս դրսևորումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը Իսրայել կատարած այցի ժամանակ բարձրացրել է այդ երկրի խորհրդարանի՝ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Արմեն Սարգսյանի օտարերկրյա այցերի շրջանակներում տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ ազատականացված վիզայի ռեժիմով կարող են այցելել Սերբիա, Օման և այլ երկրներ։

Ապազգային դրսևորումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի պարբերական բնույթ կրող հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին պետության համար ռազմավարական-երկարաժամկետ ծրագրերը, պետական ինստիտուտների ամրապնդման հեռանկարները։ «Ուրախությամբ կարող եմ ասել, որ կարծես թե նոր, փոքրիկ հաղթանակներ կան իմ այցելությունների ժամանակ՝ լինի դա Պարսից ծոցի երկրներ, Դավոս կամ Իսրայել»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

ՀՀ նախագահի և Վարչապետի սերտ համագործակցության շնորհիվ մեր երկրի առաջ բացվել են լայն հեռանկարներ։ Վստահաբար կարող ենք ասել՝ Փաշինյան-Սարգսյան ամուր օղակը արդյունավետ կերպով աշխատում է ի շահ Հայաստանի Հանրապետության։ Այսօր տեղի ունեցած հանդիպումը դրա վառ ապացույցն էր։
Ի՞նչ պատկեր ենք ստանում՝ վերլուծելով վերջին զարգացումները։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ խավարասերներ հիշեցնող սևազգեստ անձինք, որոնք մինչև թավշյա հեղափոխությունը նույնիսկ Բաղրամյան 26-ի տեղը չգիտեին, այսօր փորձում են քար գցել ցանկացած դրական երևույթի ուղղությամբ, որոնք տեղի են ունենում Հայաստանում։


Թույնով ներարկված խավարասերները, որոնք միայն վերջին ամիսներին կուշտ փորով պիցցա ճաշակեցին, խոսում են մատակարարման մասին։ Թույնով ներարկված նախկինների գրպանից սնվող մեդիա համակարգն էլ էժանագին և անհեռանկար մանիպուլիացիոն հնարքներով փորձում է առաջին պլան մղել ապազգային գործողությունները։

Ցավալի է, որ արատավոր այս երևույթի նկատմամբ ունեցած համակրանքի առումով հայկական որոշ և ադրբեջանական լրատվամիջոցների հայացքները համընկնում են։ Այո, չեմ վախենա այն պնդումից, որ զարգացման ուղին բռնած մեր հայրենիքում այսօր հոխորտում է ադրբեջանամետ խմբավորում, որի գործունեությունն ու քայլերը ոգևորություն են առաջացնում թշնամու ճամբարում։

Թե որտեղից է սնվում թունավոր հանգույցը, կարծում եմ՝ ակնհայտ է։ Պիցցա «օպերացիայի» մասնակիցները այսօր արդեն տակառ են գլորում, իսկ վաղը կարող են, օրինակ, բենզինով լցված շշեր գլորել ՀՀ կառավարության շենքի ուղղությամբ։ Այն, որ նմանատիպ գործողությունները լուսավոր օրը պղտորելուց բացի, այլ ազդեցություն չեն կարող ունենալ, պարզ է։

Խնդիրն այն է, որ առողջ հասարակությունը պետք է հնարավորինս արագ արգելակի նման դրսևորումները։ Պիցցա-տակառ օպերացիան պետք է համապատասխան գնահատականի արժանանա։ Պետության հեղինակության հետ խաղալը, ոչ այլ ինչ է, քան՝ դավաճանություն։

Сообщение «Պիցցա-տակառ» ապազգային օպերացիան․ Պետության հեղինակության հետ խաղալը, ոչ այլ ինչ է, քան՝ դավաճանություն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->