>

Ֆեսբուքյան օգտատեր Լիզա Ճաղարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Իմքայլական մի հարգարժան պատգամավորի գրառումը կարդացի։ …Իրոք, համակրում եմ այդ երիտասարդին եւ միայն այդ պատճառով չեմ հրապարակում նրա, շատ մեղմ ասած՝ տարօրինակ գրառումը։




Ինքս չգիտեմ, թե ժողովրդի ո՛ր հատվածն է ուզում նեմեցիկների վրա ոտքերը սրբել, բայց ի՛նքս ու, բարեբախտաբար, ինձ նման շատ-շատերը իշխանափոխություն էինք ուզում, որ կճղակներով հարցեր լուծողներից ազատվեինք, ոչ թե նրանց նման չորքոտանի դառնայինք։


Եթե ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ նման քայլի դիմեն, ապա դրա ՄԻԱԿ մեղավորը կլինի օրվա իշխանությունը, որին ընտրել է այդ նույն ժողովուրդը եւ ակնկալում է փոփոխություններ, նախկինների արժանի պատիժ՝ ՕՐԵՆՔՈՎ, ոչ թե ինքնադատաստանով։


Եվ այդ նույն ժողովրդին դագանակ դարձրած նախկին բանդայի անդամներին հաթաթա տալը ոչ միայն տգեղ է, նաեւ անազնիվ է։
Հերիք է ձեր անճարությունը փաթաթեք ժողովրդի վզին։
Խելքներդ գլուխներդ հավաքեք։

Հետո ուշ է լինելու, եւ ժողովուրդը ոչ միայն ռոբասերժիկներին է սրբելով լցնելու աղբանոցը, ձեզ էլ չի խնայելու՝ իր հույսերն ու սպասելիքները, ՀԱՎԱՏԸ ջուրը լցնելու համար։

Сообщение Իմքայլական մի հարգարժան պատգամավորի գրառումը կարդացի․․․Լիզա Ճաղարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->