>

Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք և ձեր նմանները հայի մեր տեսակին չեք կարողանալու կանգնեցնել, պրն. վարչապետ, մենք հարատևելու ենք, մենք մնալու ենք»,- գրեթե շնչակտուր ասում է Արշակ Զաքարյանը իր լայվի միջոցով:




Քոչարյանի զոհերը

Դե գաղտնիք չի, գիտեք, էսօր ով քնից շուտ է արթնանում, մինչև սուրճը վայելելն, իր սուրբ պարտքն է համարում հոխորտալով Նիկոլի դեմ լայվով մուննաթ գալ:




Վերջինս տարիներով սսկվածներին էդ հնարավորությունը տվել է:
Զաքարյան Արշակն ասում է «մեր տեսակը». էդ ի՞նչ տեսակ է որ… : Ինչ տեսակ է ինքը և իր նմանները, որ այդ ֆոնին մենք այլմոլորակային ենք:

ԱՄՆ-ում յոթ տարի դատապարտված քաղաքացի է եղել Արշակը, գիտե՞ք: Չգիտեմ՝ երբվանից է Հայաստանում, բայց ոչ վաղ անցյալում անարգել անթրաշ-անպլաշ կերպով զորամասեր էր այցելում,


հաղորդում էր վարում ու ճոռո-ճոռո ելույթներ ունենում բանակի ու զինվորի մասին, իբր թե «դուխ տալիս» տղերքին՝ առաջնագծից հրապարակելով տեսանյութեր ու նկարներ. և հիշեցեմ ձեզ՝ ավելի արագ հաղորդումներ տալիս, քան ՊՆ պաշտոնական մամուլը:

Ես չգիտեմ՝ ով էր նրան նման լիազորություններ տվել, բայց էս մարդը իրեն հռչակել էր ազգափրկիչ:
Էսօր էլ լայվի միջոցով լկտի ու իրոնիայով համեմված ծիծաղով հեգնում է, թե Նիկոլը, որը գերագույն գլխավոր հրամանատարն է, իբր թե չգիտի, թե ինչ է Արցախը, քանի տեխնիկայով է հագեցել սահմանը, ով է այդ տեխնիկայի հարցում օգնել և այլն և այլն….

Հասկանու ՞մ եք, Արշակը վարչապետին է ասում: Ու ազգայնականի քողի տակ մի զանգված հիմա Արշակին է ցիտում ու մեզ վրա մուննաթ գալիս, թե բանակից մի քիչ հասկացողը պիտի իմանա, թե մեծն Արշակն ինչ ներդրում է ունեցել բանակաշինության գործում»:


Կտրվի ձեր բարեգործությունը, որ պիտի պատեհ-անպատեհ տարփողեք և կտրվի ձեր սրիկա հայրենագոչ տեսակը, որ ամբողջանում է միայն ազգային նախշերով թասակ կրելու մեջ…

Արցախի իրական գինն ու արցախցու բարօրության հոգսը, զինվորի ու զինվորականի մասին իրապես մտածողին ու ձեր նմաններին վաղուց տեղն ենք բերում:

Զգայուն թեմաների շուրջ մանիպուլյացիաներից արդեն կուշտ ենք: Ուրիշ բան մտածեք»:

Сообщение Յոթ տարի դատապարտված քաղաքացի է եղել Արշակը, գիտե՞ք…Ես չգիտեմ՝ ով էր նրան նման լիազորություններ տվել, բայց էս մարդը իրեն հռչակել էր ազգափրկիչ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->