>

Հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, որը նախկին

Հհկ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդին է, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:

Այս հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ ձերբակալված զինծառայողներին դեռևս մեղադրանք առաջադրված չէ, նախաքննությունը ընթացքի մեջ է




Քոչարյանի զոհերը

։ Մենք զրուցեցինք Առաքել Մովսիսյանի հետ՝ նրան հարցնելով, թե ձերբակալությունից հետո խոսե՞լ է որդու հետ, նա որևէ բացատրություն տվել է։ Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ Մովսիսյանի որդին ծառայել է


էլիտար զորամասում, որտեղ ծառայում եմ բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ մարդկանց որդիները։ Ըստ տեղեկությունների՝ Մովսիսյանի որդին զորամասում արտոնյալ է եղել՝ «չաստ նայող» և վիճաբանություն է ունեցել Վահրամ Ավագյանի հետ․




«Վերջին անգամ տեսել եմ ծառայության ընթացքում, «պրիսյագից» հետո չեմ տեսել։ Ձերբակալությունից հետո չեմ խոսել, փաստաբաններն են զբաղվում իրա գործով, ես ոչ մի բանի չեմ խոչընդոտում, ես ուրիշ բանից տեղյակ չեմ, թող փաստաբանները ձեզ պատասխանեն, դատ ա գնում»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Առաքել Մովսիսյանը։

Նրան հարցրինք, թե միջամտե՞լ է, որ իր որդին լավ զորամասում ծառայի․

«Ուրեմն ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում։ Հայաստանի Հանրապետությունում իմ տղան բարձրագույն ա սովորել , անվճար ընդունվել ա, ինքը որ պետք ա գնար «ուչեբկա», դե բարձրագույնները «ուչեբկա» են գնում, ինքը չուզեց «ուչեբկա» գնալ, ինքը ասեց՝ ես ուզում եմ իմ հայրենիքի համար ծառայեմ, գնաց «ժիրիբյովկա» քաշեց, դրան ես չեմ մասնակցել, «ժիրիբյովկա» քաշեց, ընկավ Ղարաբաղ,

Ղարաբաղում էլ «ժիրիբյովկա» քաշեց․․․ ինչպես բոլորը, այնպես էլ ինքը, ոչ էլ գնացել եմ, «պրիսյագին» եմ եղել, ինքը ամենալավն ա կարդացել, բարձրաձայն, իրա պրիսյագը, որովհետև մենք իրեն դաստիարակել ենք երկրի սահմանները պահելու համար, որ ինքը պետք ա լավ ծառայի, էդքան բան։ Ես վստահ եմ, որ լավ ծառայել ա իմ որդին, իսկի չեմ էլ գնացել մոտը, քանի որ ուզեցել եմ, որ իսկական, լավ զինվոր դառնա», – ասաց Մովսիսյանն ու հավելեց․

««Ժողն» ա ընդունվել, առաջին կուրս, անվճար ա»։


Մովսիսյանին հարցրինք, թե քաղաքացիական կյանքում տղան հաճա՞խ է «ռազբորկաների» մասնակցել, ասում են, որ «չաստ նայող» է եղել․

«Սխալ հարցեր ես տալի, իմ տղան պարկեշտ տղա ա, համալսարանն էլ անվճար ընդունվել ա, էլ ինձ ըտենց հարցեր չտաս»,- ասաց Մովսիսյանն ու անջատեց հեռախոսը։

Հիշեցնենք, որ, ըստ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության, ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ։ Մեզ հետ զրույցում Ավագյանի հարազատները նշել էին, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ դատաբժիշկը հաստատել է, որ կրակոցը եղել է զենքը վերև պահած դիրքից․

«Ստացած վնասվածքներն ինքնասպանության հետ կապ չունեն։ Դրանք սպանության հետքեր են։ Երկու փամփուշտն ուսից մի քիչ ներքեւ մտել, պոչկաներով դուրս է եկել։ Նման վիրավորում ստանալու համար պետք է ավտոմատը վերեւից պահել․ դատաբժիշկը եւս հաստատեց, որ ավտոմատը վերեւ պահած դիրքից են կրակել» ,- «Հրապարակի» հետ զրույցում ասել էր Ավագյանի հարազատներից մեկը։


Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/42958f37bcd22b9291d91f559b75b0d8

raparak.am writes:

On January 30, Avagyan’s co-defendants Davit Arakeli Movsisyan, a former MP of the Armenian Revolutionary Federation-Dashnaktsutyun, were arrested at the Army Training Center of the NKR Army on the occasion of the death of compulsory conscript N, military Vahram Mkrtich Avagyan. and Spartak Arthur Avetisyan. The latter have been arrested on suspicion of committing a criminal act under Article 359 (3) of the RA Criminal Code, that is, breaking the rules of conduct of servicemen in the absence of subordinate relations between them.

The offense provided for in parts 1 or 2 of this article, which has caused grave consequences, is punishable by imprisonment for the term of four to eight years. We have learned from the Investigation Committee that the detained servicemen have not yet been charged, and the investigation is ongoing. We talked to Arakel Movsisyan asking if he had spoken to his son since his arrest. He gave any explanation. It should be reminded that the media reported that Movsisyan’s son served in the elite military unit where I serve the sons of high-ranking officials and influential people. Movsisyan’s son reportedly had a privilege of being a “watchman” in the military unit and had a dispute with Vahram Avagyan;

“The last time I saw him in the ministry, I didn’t see him after Priyag. I have not spoken after the arrest, the lawyers are engaged in his case, I do not impede anything, I am not aware of anything else, let the lawyers answer you, go to court, ”said Arakel Movsisyan when answering our question.

We asked him if he would intervene to have his son serve in a good military unit;

“So listen carefully to what I am saying. In the Republic of Armenia my son got a higher education, he was admitted for free, he had to go to a “webkeeper”, and the higher ones go to “webkeeper”, he didn’t want to go “webkeeper”, he said I wanted to serve my homeland, he went to “ziribyka” “Dragged, I did not participate, dragged” Zhiribyovka “, fell to Karabakh, and dragged”

Zhiribyovka “in Karabakh; Like everyone else, I didn’t go, I was a “priyag”, he read his aloud, his priyag, because we brought him up to keep the borders of the country that he should serve so well. I’m sure my son served well, but I didn’t even come close because I wanted him to become a real, good soldier, “Movsisyan said.

Сообщение Շմայսը՝ որդու մասին այնպիսի հայտարարություն արեց, որ հենց հիմա պայթեցնում է համացանցը. պարզվում է հիմա նա… появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->