>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռուբեն Հայրապետյանի <<ես եմ մի օր նրանց ասֆալտին պառկցնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա>> հայտարարությունը սխալ է ընկալել որպես սոսկ անհատի խոսք ուղղված մեկ այլ անհատի կամ անհատների խմբի։




Քոչարյանի զոհերը

Դա նախկին համակարգի այլևս բաց, անթաքույց ու ցինիկ հոխորտանք — ռեվանշն է նոր, հետհեղափոխական իրականությանը, Նոր Հայաստանի դեռևս թույլ ու վախվորած, երբեմն անհարկի թավշյա քայլերին։




Այսքան ստույգ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն էին ձևակերպել, ոչ Հրայր Թովմասյանը /նրանք դա տեղավորում են իրավական ու քաղաքական բառախաղի տակ/, ոչ էլ նրանց ձայնակցող Արթուր Վանեցյանը։

Այդ հոխորտանքը լավագույն դեպքում լսել էին նախկին օլիգարխիայի ու համակարգի փողերից սնվող ու փողոցներում ակտիվիզմ խաղացող ագրեսիվացսծ խմբակների շուրթերից։ Իսկ այժմ այն ճիշտ և ճիշտ պատշաճ շուրթերից է հնչում։


Բայց այստեղ առնվազն մի խոշոր հարցում հին Հայաստանի կարկառունները խոշոր վրիպում են. եթե մինչև այժմ հեղափոխության առաջնորդի թավշյա մոտեցումները հասարակության մեջ մնալու տեղ էր ապահովում նաև նրանց ու իրենց ընտանիքների համար, այժմ իրենց ձեռքով «կտրում են ծառի այն ճյուղը, որի վրա իրենք նստած են»:

Պարզունակ հաշվարկ են արել հեղափոխությանը «հաղթող տղա» երևալու վրա, չպատկերացնելով թե ինչ հիմնավոր ատելության ռեակցիա են առաջացրել ու արդեն 2-րդ ու ավելի անողոք հեղափոխության պահանջ հասունացել, որն արդեն սրբել տանելու մասին է։


Ռուբեն Մեհրաբյան Ruben H. Mehrabyan ը ճիշտ է ասում. հեղափոխությունները, այն էլ’ ժողովրդավարական հեղափոխությունները, ինչպիսին Թավշյա հեղափոխությունն էր, չեն կարող ընդդիմություն ունենալ, այլ միայն թշնամիներ, որոնք փորձում են ամեն գնով զգետնել հեղափոխությանն էլ, ժողովրդավարությունն էլ։

Ու այդ թշնամու հետ իշխանություն-ընդդիմություն չեն խաղում, մանավանդ որ նրանք գաղափարական հակառակորդ կամ թշնամի չեն, այլ’ երկրի, իշխանության ու պետության բռնազավթում իրականացրած խումբ։

Պետության զավթում եղել է, ասվածն այսպես կավարտեր Լեոն Բարսեղյանը / Levon Barseghyan

Сообщение Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը՝ Ռուբեն Հայրապետյանի այսօրա հայտարարությանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->