>

Պարոն վարչապետ, մի լուրջ հարցով կտրեմ Ձեր մասկի-շոուները: Դուք Քարվաճառ որպես ի՞նչ էիք գնացել` ՀՀ վարչապե՞տ, թե՞ զինվորի հայր: Որ զինվորի հաց գողանալուց եք խոսում, կասե՞ք, թե կիրակի օրով ո՞ւմ հաշվին էիք տպավորիչ ավտոշարասյունով գնացել Ձեր զինվոր բալին տեսության:


Բենզինը Ձեր գրպանից եք լցրե՞լ, ՀԴՄ կտրոնները ցույց կտա՞ք: Բա ասում էիք, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում: Հիմա բանակում ամեն զինվոր ունեցողը կարո՞ղ է պետական բենզինով այցելել իր զինվորին:







Քոչարյանի զոհերը

Որտե՞ղ է գրված, որ մարդիկ պետք է աշխատեն ու հարկեր վճարեն, որ Դուք Ձեր ընտանիքապետությունը կառուցեք իրենց գումարների հաշվին:


Ի՞նչ եք ուզում՝ սերմացու գողացող մկան նման պետական բյուջեն լափե՞լ, բայց ընդդիմադիր պատգամավորի հայտարարություններ անե՞լ: Չի ստացվելու, պարոն վարչապետ: Մտքներիցդ հանեք, չի ստացվելու: Մարդկանց էշի տեղ դնել չի ստացվելու:

Ում համար պարզ չէ, որ հարկատուների փողերով տպավորիչ ավտոշարասյունով զինվորին տեսության գնալը հենց զինվորի հաց գողանալ է: Նույնիսկ եթե տեսանյութ հրապարակեք, որ գրիչը հեծած պեռաշկի եք տանում Ձեր զինվոր զավակին, միևնույն է, չի ստացվելու:


Մի անգամ ասել եմ, նորից կրկնում եմ՝ Հայաստանի միակ օրենքով գողը Դուք եք ու Ձեր ընտանիքապետությունը: Դուք եք ուրիշին անուն դնելով պինդ գրկել իշխանական լափամանն ու «օրենքով» աղում հարկատուների փողերը` հանուն Ձեր անձի ու Ձեր ընտանիքի վայելքների:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->