>

Սիրված երգիչ Սևակ Ամրոյանն ընտրյալ ունի։


Երիտասարդ ու սիրված երգիչ Սևակ Ամրոյանի համար շատ կանացի սրտեր են բաբախում։ Սակայն մինչ այս հմայիչ ու տաղանդավոր երգչի սիրտը մնում էր անկոտրում։ Բայց դա արդեն անցյալում է․ օրերս Սևակը իր ինստագրամյան էջում ռոմանտիկ լուսանկար է հրապարակել , որտեղ ցույց է տվել, որ իր սիրտն այլևս զբաղված է։







Քոչարյանի զոհերը


Նա լուսանկարը մակագրել է հետևյալ կերպ՝ «Իմ սերը»: Չնայած այս ամենին ու երկրպագուների այսքան տարիների սպասումներին, Սևակը չի բացահայտել սիրելիի ով լինելը, դրանով իսկ ավելի թեժացնելով երկրպագուների հետաքրքրությունն ու իրադարձության ինտրիգը։

Երկրպագուները մի շարք մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ։ Նրանք բացի բարեմաղթանքները նաև թեժ քննարկումներ են ծավալել, թե ով կարող է լինել երգչի սիրտը գրաված գեղեցկուհին։ Շատերը կատակով նշել են, որ միգուցե Ավետ Բարսեղյանին, ով Ժողովրդակակ երգիչ նախագծի շրջանակներում Սևակի համար հարսնացուի փնտրտուքների մեջ էր, վերջապես հաջողվել է գտնել ցանկալի փեսացուի համար արժանի հարսնացու։


Ինչևէ, ժամանակը ցույց կտա, թե ով է երգչի սիրտը գրաված ու նրան երջանկացրած աղջիկը, իսկ մեզ մնում է միայն սպասել Սևակի նոր հրապարակումներին։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->