>

Ադրբեջանցիներից փախած, թուրքի դեմ «չոքած» Նեմեցիկի ու իր վերադասի վախճանը․․․

Մերժված ռեժիմի ներկայացուցիչների հերոսի կերպարի մեջ մտնելը նոր Հայաստանում կարծես մոդայիկ է դարձել։ Ճաղերի հետևում հայտնված գլխավոր «հերոսը» դատարաններում ազատություն մուրալով տենչում է գոնե մի քանի օր հայտնվել Իզմիրլյան բժշկական կենտրոնում, իսկ մեկ այլ հերոս «դուխով» հայտարարում, որ իր տեսակը չի վախենում բանտից, չի ամաչփում ոստիկանի կողմից ասֆալտին փռվելուց, փորձում է ծաղրել ՀՀ վարչապետին հայտարարելով, որ ինքն է իշխանություններին փռելու ասֆալտին, կոշիկները մաքրելով նրանց վրա։




Քոչարյանի զոհերը

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վերլուծաբան Դավիթ Ջալալյանը:




Ռուբեն Հայրապետյանի երեկվա «հերոսությունը» ըստ էության ոտնձգություն և բացահայտ ծաղր կարելի է համարել թե պետության, և թե քաղաքացու նկատմամբ։«Հերոսություն», որը անպատասխան թողնելը ուղղակի ամոթալի կլինի թե քաղաքացիների և թե իշխանությունների համար։ Ու մինչ նախկինների մնացուկները հրճվում և ցնծում են իրեն նոր հերոս հռչակած Նեմեց Ռուբոյի երեկվա հարցազրույցով հարկ ենք համարում վերհիշել մի քանի դրվագ նրա և իր վերադասի «հերոսական» անցյալից։ Եվ այսպես չվախենալուց, խիզախությունից, հայրենասիրությունից, անկոտրուն տեսակից խոսում է մի մարդ, ով համարձակություն չունեցավ կանաչ դաշտում մրցել Ադրբեջանի չեմպիոն Բաքվի «Նեֆթչիի» դեմ։

2005 թվականին ԱՊՀ երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում այն ժամանակ Հայրապետյանին պատկանող Երևանի «Փյունիկը» Մոսկվայում պետք է մրցեր «Նեֆթչիի» հետ։ Տեղեկանալով, որ իր թիմին բաժին է հասել ադրբեջանական ակումբ, Ռուբեն Հայրապետյանը իր թիմի հետ փախել էր Մոսկվայից, ինչի հետևանքով են մեր չեմպիոնին տեխնիկական պարտություն էր գրանցվել։


Հայրապետյանի այս քայլի հետևանքով ողջ Ադրբեջանը ծաղրում էր մեզ։ Վերադառնալով Երևան Հայրապետյանը հայտարարել էր, որ նման որոշում է կայացրել վերադասի հրահանգով։

Այսինքն այն «հերոսների» հրահանգով, որը դարձել է Իզմիրլյանի մշտական «պացիենտը», իսկ մյուսը դատարանի առաջ է կանգնել վառելիք շորթելու մեղադրանքով։

Արդեն 2008 թվականին, երբ Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում պետք է մրցեր Թուրքիայի հետ, Հայրապետյան Ռուբենը որոշեց փոխել ՀՖՖ-ի զինանշանը։ Ու իր խոսքով սխալմամբ զինանշանի վրա պատկերված Մասիս սարի պատկերը փակեց գնդակով։ Թուրքիայի հետ հանդիպումից հետո, Հայրապետյանը նշեց, որ անգիտակցաբար սխալվել է։


Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպման օրը՝ Հայրապետյանի ընկերը՝ Սերժ Սարգսյանը անջատել էր Ծիծեռնակաբերդի լույսերը, որ «Հրազդան» մարզդաշատում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանկարծ չնեղվի։

Ի՞նչպես որակել Նեմեց Ռուբոյի և նրա վերադասի արարքները։

Եթե այդքան դուխով եք, ինչո՞ւ «Նեֆթչիին» չփռեցիք ասֆալտին։ Եթե այդքան դուխով էիք Մասիսով պատկերված զինանշանով ամուր կանգնեիք Թուրքիայի նախագահի առաջ։

Ինչո՞ւ դա չարեցինք։ Վախեցաք, թե՞ ուժներդ միայն շարքային քաղաքացիների, կամ ռազմական բժշկի վրա է պատում։ Ցավոք, դուք չեք գիտակցում, որ վաղուց արդեն փռված եք ասֆալտին և ամեն օր ՀՀ քաղաքացիները ոչ միայն քայլում են ձեր վրայով, մարքում են կորշիկները այլև թքում են ձեզ վրա։ Իսկ ձեր Նեմեց Ռուբոյի, կամ Սերժ Ազատիչի կերպար կոչվածը վախճանված է այլևս։

Сообщение Ադրբեջանցիներից փախած, թուրքի դեմ «չոքած» Նեմեցիկի ու իր վերադասի վախճանը․․․ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->