>

Ալիս Սողոմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

ՀԵՐԹԱԿԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հհկ-ԱԿԱՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՈՎ
(Գլխավոր դերակատար՝ կարինե աճեմյան)
Էս ի՜նչ ուրախություն էր պատել հհկ-ի թափթփուկներին՝ «Ուռա՜, ռուբեն հայրապետյանի տանը անօրեն զենք չեն գտել ու բաց են թողել»:




Քոչարյանի զոհերը

Որտեղի՞ց գտնեին, եթե մեկ ու կես տարում ամեն ինչ հասցրել է թաքցնել: Էդ քննչական կոմիտեն էլ, իր անխոհեմ քայլերով, հո լեզու չդրե՞ց դրանց բերանը. եկել, հավաքվել են, իրենց ճղում են միկրոֆոնների, տեսախցիկների առաջ, թե՝ ճնշու՜մ են մեզ, չե՜ն թողնում հանգիստ վայելենք մեր թալանածը:





Թղթակիցներն էլ, այ քեզ զարմանք, ավելի բեթար իրենցից՝ հա՜ նրանց քիմքին հաճո հարցեր են տալիս, ներկա իշխանության հասցեին ավելի ու ավելի թունոտ խոսքեր սպասելով այդ անամոթներից: Եվ դրանցից մեկը, որ ռուբեն հայրապետյան է կոչվում, որը տասնամյակներով անօրեն թալանել ու թալանել է, այն աստիճան կարող է լկստվել, որ լոթիավարի ասի, թե՝ «էս երկրում ինչքան համարձակ տղա կա, Նիկոլից չի վախենում»:

Կասի, բա չի՛ ասի, եթե դրան ոտքից-գլուխ մի կարգին թափ տալու փոխարեն փաղաքշանքով եք զբաղված: Ինչու՞ չպիտի ասի, եթե քննչական կոմիտեն մուկ ու կատու է խաղում՝ գնում շա՜տ ուշացած իր կամ հրոյի տներն է խուզարկում ու…

բան չի գտնում:
Ես ձեզ ի՞նչ ասեմ, քննչական կոմիտեի այ ընկերներ, էն «Հետք»-ի լրագրողները, լուսանկարներով ու անառարկելի փաստերով, նախկին ու ներկա հհկ-ականների ապօրինի ունեցվածքներում այդքան բան բացահայտեցին՝ գալուստ սահակյանի նորաշեն պալատից սկսած մինչև տարոն մարգարյանի մի քանի պալատները:


Դուք ինչու՞ եք դանդաղում, ինչու՞ եք թույլ տալիս, որ այդ ռուբեն հայրապետյանը ոստիկանների հասցեին բարբաջի, թե՝ «Ես եմ մի գեղեցիկ օր իրենց պառկեցնելու ասֆալտին, ոտքերս մաքրեմ»:

Այդ խոսքերից հո հրճվանք չապրեցին քաղաքական աղբի հհկ-ականները՝ մի ծափահարությու՜ն, մի ուրախությու՜ն…

Է՞ս էիք ուզում, քննչական կոմիտեի տղաներ ու ոստիկաններ: Ձեր անխոհեմ քայլերից չէ՞, որ հեղափոխության ջահել ակտիվիստները տարակուսանք են հայտնում. «Պարոʹն Փաշինյան, մենք հեղափոխություն չարինք, որ մի հատ լամուկ Նեմեց ոտները մաքրի ոստիկանի վրա»:
Էլի՞ կրկնեմ, այ ներկա իշխանավորներ, որ Փաշինյանին միայնակ եք թողել ձեր դանդաղկոտությամբ: Այնինչ ձեռքդ ուր գցես, գողեր ու ավազակներ են:


Մի հատ դրանց ունեցվա՛ծքը ստուգեք, որ չլկստվեն, որ չկարողանան անարգել վայելել ժողովրդից թալանածը: Դե հիմա էն գալուստ-մալուստի, էն իր մորթու մեջ փաթաթված կարինե կոչված կնկան էլ հարցրեք իրենց անցյալի մասին: Էդ ո՞վ եղավ հհկ-ական այդ քարթու կնիկը, որ քմծիծաղով ասի, թե՝ «Նիկոլ Փաշինյանի գործողությունները տրամաբանության մեջ չեն, դրանք ուղղորդվում են վախերով կորցնելու իշխանությունը, նաև ահաբեկելու, վնասելու, ոչնչացնելու, օրենքի վրայով անցնելու»:

Մի տես, թե ովքե՜ր են խոսում օրենքի վրայով անցնելու մասին, էս ովքե՜ր են սոսկ դակողներ համարում այսօրվա ԱԺ պատգամավորներին: Այդքան շու՞տ մոռացան սեռժի մատի շարժումով մի քանի հոգու տեղ դակելու իրենց այն պրակտիկան Ազգային ժողովում: Երաժշտական կրթությամբ այդ կարինե կոչվածը, որ համամասնական ցուցակով երկու անգամ պարզապես խցկվել էր Ազգային ժողով, դեռ երկրի արտաքին կապերի մասին էլ է փորձում դատողություններ անել. «Այսօր ակնհայտորեն մեր երկիրը մեկուսանում է…

իսկ դա նշանակում է ճանապարհ դեպի տոտալիտար երկիր»:
Կուրացե՞լ ես, այ կնիկ, չե՞ս ուզում տեսնել, թե ամբողջ աշխարհն ինչպես է ոգևորված ընդունում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները: Թե՞ քեզ ձեռք չի տալիս: Շա՛տ ես խանդից ու չարությունից քեզ պատե-պատ տալիս, երբ Փաշինյանին ընդունում, հավասարը հավասարի հետ քննարկումներ են վարում խոշոր երկրների ղեկավարները:
Բուժման կարիք ունես, այ կնիկ:

Բուժվիր, էլի: Բուժիր աչքերդ, բուժիր էդ նեղսրտած հոգիդ, բուժիր լաչառության փթախտով պատվող էդ մարմինդ:
…Ահավոր վրդովված եմ որպես հայ կին, որպես Մանուկ Նոր երկիրը փայփայող կին: Վրդովված եմ, որ երկիրը տականքներից մաքրելու գործն ահավոր դանդաղ է ընթանում, որ ընդհատակից դիմադրությունն ավելի ու ավելի է ուժեղանում, որովհետև մի տեսակ դրանք արխային են գործում: Այս դրությունը շատ վտանգավոր է:

Բայց հուսանք, թե Նոր Հայաստանի, Նոր մտածողության տեր ժողովուրդը չպիտի հանդուրժի այս վիճակի խորացումը:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Բուժման կարիք ունես, այ կնիկ. Բուժվիր, էլի. Բուժիր աչքերդ, բուժիր լաչառության փթախտով պատվող էդ մարմինդ: появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->