>

Երեկ  Դավիթ Մովսիսյանը նախկին ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը որդին է։ Երեկ առաջին ատյանի դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը։

Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։




Քոչարյանի զոհերը

Զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի և գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի միջև նախկինում որևէ միջադեպ չի եղել, այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը։ «Ծառայել են նույն տեղում, ունեցել են նորմալ փոխհարաբերություններ՝ որպես ծառայակիցներ»,-ասաց փաստաբանը։




ArmDaily.am-ի տեղեկություններով՝ նախկինում զինծառայողների միջեւ միջադեպ է եղել, մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, որ միջադեպից առաջ զոհվածի ինքնաձիգի փողը պատահականորեն ուղղված է եղել դեպի Մովսիսյանը։ Այս հանգամանքը դուր չի եկել Մովսիսյանին և նրանց միջև վիճաբանություն է եղել, որին հաջորդել է ծեծկռտուքը։ Ըստ մեր տեղեկություների՝ Մովսիսյանը մենակ չի եղել, ծառայակից ևս երկու զինծառայող են մասնակցել միջադեպին…

Ծեծկռտուքին էլ հաջորդել է Ավագյանի ինքնшսպшնությունը։ Գործով ձերբակալված են նաև ծեծկռտուքի մյուս մասնակիցները, ակնկալվում է, որ այսօր նրանք նույնպես կկալանավորվեն։ Հարցին, թե որքանով է իրականությանն համապատասխանում տեղեկատվությունը, որ մինչ դեպքը ծեծկռտուք է եղել զոհվածի և Մովսիսյանի մասնակցությամբ՝ փաստաբանն ասաց, որ քրեական գործի հանգամանքները և մանրամասներն այս պահին հրապարակման ենթակա չեն։


«Միակ մարմինը, որ կարող է թույլատրելիի սահմաններում տեղեկություն տրամադրել, նախաքննական մարմին է։ Ես միայն մի բան կարող եմ ասել, որ Դավիթ Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը որևէ կապ չունի իր հետ, որևէ արարք նա չի կատարել, որը կարող էր արտացոլվել այդ հանցագործության հատկանիշով, չի ընդունում մեղադրանքը՝ ինչպես ինքը, այնպես էլ պաշտպանական թիմը, գտնում ենք, որ ապօրինի է և մեղադրանքը, և կալանավան որոշումը»,- ասաց նա։


Մյուս երկու ծառայակիցների կալանավորման մասին տեղեկատվությունը նույնպես փորձեցինք ճշտել փաստաբանից։ Նա պատասխանեց, որ իր տեղեկատվությունն էլ ոչ պաշտոնական է։

«Ինչպես Դուք ունեք տեղեկություն, այնպես էլ ես։ Քանի որ ես գործով անցնող այլ անձանց պաշտպանություն չեմ իրականացնում և չեմ կարող ի պաշտոնե տեղեկացված լինել, բայց տեղյակ եմ, որ մի քանի ձերբակալվածներ կան, կկալանավորվեն թե ոչ՝ չգիտեմ»,-ասաց նա։

Сообщение Նոր մանրամասներ․ ինչ է տեղի ունեցել ինքնшսպшնությունից առաջ և ինչու են ձերբակալել Շմայսի որդին появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->