>

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Իմաստը ո՞րն էր Կադաստրի կոմիտեի ղեկավար Sarhat Petrosyan’ին նեղացնելու ու հեշտուհանգիստ համակարգից բաց թողնելու,

եթե էն գլխից էլ պարզ էր, որ մարդը ճշգրիտ նկարագրում է քաղաքաշինության ոլորտում ստեղծված իրավիճակը ու դրա պատասխանատուներին:




Քոչարյանի զոհերը

Ինչը և ապացուցվեց այդ կոմիտեի ղեկավարի այսօրվա ձերբակալության փաստով:





Իմաստը ո՞րն էր ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին նեղացնելու ու հեշտուհանգիստ համակարգից բաց թողնելու, եթե շատ չանցած հենց իր ասածով էլ վարվելու էին:

Առհասարակ, ինչպե՞ս կարելի է չգիտակցել, որ ցանկացած դրական փոփոխության շարժիչը պարկեշտ, պրոֆեսիոնալ, սեփական արժեհամակարգն ու

պատկերացումներն ունեցող անհատներն են, այլ ոչ հլուհնազանդ միջակությունները:

Եվ որ հետևաբար այդպիսի մարդկանց աչքի լույսի նման պետք է փայփայել, որևէ պաշտոնում վերադասի կամ գործընկերոջ հետ անհամատեղելի խնդիրների դեպքում` փոխատեղումներ


կատարել, այլ տարբերակներ փնտրել, բայց ոչ երբեք անմիջապես հաշտվել նրանց հեռացման հետ, ինչին որ անընդհատ ականատես ենք լինում հեղափոխությունից հետո:

Բոլորս էլ գիտենք, որ լավ կադրերը մեր երկրի փողոցներում առանձնապես չեն «վխտում», գրեթե բոլոր ոլորտներում և հատկապես` պետական ու իրավապահ մարմիններում մասնագետների իրական սով է:

Մեկ լավ կադր կորցնելու դեպքում բացը համալրելը կարող է շաբաթների, երբեմն նույնիսկ ամիսների գործ լինել, կամ էլ` առհասարակ անհնարին առաքելություն:

Բացի վերը նշված երկու պաշտոնյաներից ինձ համար խիստ ցավոտ են եղել նաև մի շարք փոխնախարարների հրաժարականները կամ ազատումները:


Հատկապես որ դրանից հետո նրանք ոչ միայն այլ պետական պաշտոնի դրանից հետո չեն անցել, այլև ինձ հասած տեղեկություններով` նույնիսկ սկսել են մտորել արտագաղթի մասին:

Չկարևորել, մատների արանքով նայել կադրային քաղաքականությանը, ուշադրության չարժանացնել թիմակիցների անհանգստություններն ու մտահոգությունները` այդպիսով նրանց մոտ առաջացնելւվ անտեսված ու ճնշված հոգեվիճակ, նշանակում է ճանապարհ հարթել դեպի ձախողում:

Ամեն ինչ այդքան տագնապալի չէր թվա, եթե կառավարող թիմի հնարավոր ձախողումը միայն իրենը լիներ, այլ ոչ մեր ամբողջ ժողովրդինը:

Հետևաբար օր առաջ պետք է արմատապես վերանայել մինչ այժմ եղած մոտեցումները:

Հ.Գ. Խնդրում եմ ասվածը չարտածել իմ անձի վրա և առհասարակ երևակայական տեսություններ չերկնել սույն գրառման թաքնված շահադիտական մտադրությունների մասին:

Ես զբաղվում եմ իմ սիրելի գործով և որևէ այլ տեղ, քան ՏՏ-ն է, ինձ չեմ պատկերացնում: Գոնե` առայժմ»

Сообщение Օր առաջ պետք է արմատապես վերանայել մինչ այժմ եղած մոտեցումները. «Իմ քայլը» նախկին պատգամավոր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->