>

«Հրայր Թովմասյանը սխալ թիրախ է: Իշխանությունն ի սկզբանե ընտրել է սխալ թիրախ, պետական ապարատի իր մեծ տանկով ընտրել է մի հատ ճնճղուկ և այդ տանկով սկսել է կրակել ճնճղուկի ուղղությամբ:




Քոչարյանի զոհերը




Արդյունքում՝ ճնճղուկը հերոսանում է: Այսօրվա դատական իրավիճակի հետ Հրայր Թովմասյանը կապ չունի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Եթերի ընթացքում նա նշել է, որ իրենք առաջարկում են սահմանադրական հանրաքվեի միջոցով միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները՝ ստեղծելով մեկ բարձրագույն դատարան և թարմացնել այդ կառույցի կադրերին


«Բոլորը հրաժարական են տվել, փախել-գնացել են. իրենք չեն պայքարել իրենց աթոռների համար: Բոլորով փախել են ու ասում են՝ Հրայր դու մնա, դու պայքարի՛ր Հրայր, պահի՛ր վերջին հանգրվանը, մենք քեզ հետ ենք: Տղերք, լո՞ւրջ եք ասում, էդ բոլորով փախել եք, Հրայրին ասում եք դու մնա՞, ձե՞ռ եք առնում:


Էս մյուս կողմն էլ իր աբսուրդի մեջ ա: Էս կողմին վերակենդանացնում ա գործող իշխանությունն՝ իր քայլերով»,- ասել է Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Сообщение «Բոլորով փախել են ու ասում են՝ Հրայր դու մնա…» появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->