>

Հարցրեցինք. «Մինչ իշխանափոխությունը Դուք հանրության լայն շերտերին անծանոթ էիք: Վարչապետ Փաշինյանը Ձեզ վստահեց, ճանաչում ձեռք բերեցիք: Արդյոք զուտ բարոյական առումով ճիշտ չէր լինի՞, եթե պաշտոնից լուռ հեռանայիք»:




Քոչարյանի զոհերը

«Իմ աշխատանքը վերջին 20 տարիներին չի ենթադրել հանրային գործունեություն: Դա է պատճառը, որ հանրային ճանաչում չեմ ունեցել: Կարող9 եմ ասել, որ բացի Նիկոլ Փաշինյանից, իշխանության եկածների 98 տոկոսը հանրային ճանաչում չի ունեցել:




Իշխանության գալուց հետո յուրաքանչյուրն իր աշխատանքով կարողացավ իր տեղը զբաղեցնել հասարակության մեջ: Ինչ վերաբերում է բարոյական կողմին: Բարոյական չէր լինի, եթե ես, կոմֆորմիզմից ելնելով, շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնը եւ չբարձրաձայնեի վտանգների մասին:


Իմ եւ Նիկոլ Փաշինյանի մեջ եղել են տարաձայնություններ: Դրանք հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության եւ պետության ընկալումների մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականից առաջ, առավել եւս հրաժարականիցս հետո ոչինչ պարտք չեմ»,ասաց Վանեցյանը:

Այս ընթացքում Վանեցյանին մեղադրում են Փաշինյանին դավաճանելու մեջ, Փաշինյանին էլ՝ ժամանակին Վանեցյանին վստահելու մեջ: Արդյո՞ք չի վախենում նման գնահատականներից: Այս հարցին ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց.

«Դավաճան կոչվելու գնահատականից թող վախենան նրանք, ովքեր դավաճանեցին հեղափոխության գաղափարներին: Թող վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից:


Թող դավաճանի պիտակավորումից վախենան բոլոր նրանք, ովքեր կարճ ժամանակ հետո սթափվելու են եւ ասելու են, թե՝ չենք հասկացել, թե ինչ ենք անում»: Վանեցյանը խուսափեց անուններից՝ միայն նշելով, որ խոսքն այն շրջանակի մասին է, որը գտնվում է իշխանության մեջ»:

Сообщение Դավաճան կոչվելու գնահատականից թող վախենան նրանք, ովքեր դավաճանեցին հեղափոխության գաղափարներին. Արթուր Վանեցյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->