>

Վերջին ժամանակները շատ հաճախ են դարձել բաժանությունները՝ փոխվել են արժեքները ընտանիքի ստեղծման, դերերի բաշխման ու յուրաքանչյուրի պատասխանատվության հանդեպ ու դա ցավալի է տեսնել։

Ցանկացած բան ունի բացատրություն։Լավ ի՞նչն է պատճառը, ինչու՞ է, որ 《չհասկացանք իրար》 արտահայտությամբ՝ դեռ չսկսած, ավարտվում է մի նոր ընտանիքի, կամ սիրո պատմություն։




Քոչարյանի զոհերը

Փորձեմ կիսվել Ձեզ հետ իմ ուսումնասիրություններով, որոնց հետ կարող էք չհամաձայնվել։
Եվ այսպես. Բնությունն այնպիսի ուժ ունի որ ցանկացած գնով փորձում է շտկել ամեն տեսակ բնական մուտացիաներ…




Բնությամբ տղամարդն ունի իր՝ կարևոր ու անփոխարինելի պարտականությունները, իսկ կինն իր։Եվ երբ թերանում է մեկը՝ մյուսը ենթագիտակցաբար բնության կոչով իր վրա է վերցնում թերացողի պարտականությունները։Բայց դա երկար չի կարող շարունակվել, որովհետև դա 《առողջացման》 ժամանակավոր բնույթ է կրում։

Կնոջ դերը 21-րդ դարում շատ է մեծացել ու էվոլյուցիայի ենթարկվել ցավոք ի շնորհիվ տղամարդու պասիվության, բնավորության փոփոխության և շատ դեպքերում պատասխանատվության ոչ լիարժեք ընկալման հաշվին։Այդ տենդենցն ամբողջ աշխարհում է։Բայց եթե եվրոպացու կամ ամերիկացու համար դա նոռմալ է (չնայած ես խիստ կասկածում եմ), կովկասցու համար հաստատ կարող է հետևանքներն առավել քան ողբերգական լինեն՝ կապված մենթալիտետի, սեփական պատմության և այլ լուրջ հանգամանքներից։


Բա ի՞նչ անել կմտածեն շատերը…


Իմ կարծիքով շատ պարզ է 《Իսկական տղամարդու》 կոչմանն արժանանալու ու վերականգնելու բնության բնականոն ընթացքը պետք է կատարել մինիմում այս 10 կետերը…

1. Խոսքին տեր լինել։
2. Չարդարանալ սեփական բացթողումները կոծկելու համար։
3. Չբանբասել։
4. Սեփական խնդիրները չգցել ուրիշների վրա։
5. Եթե պատասխանատու եմ, ուրեմն պարտավոր եմ։
6. Հարգանք մեծերի, փոքրերի, իգական սեռի և ընդհանրապես քեզնից թույլերի նկատմամբ։
7. Պահանջատեր լինել սեփական անձի նկատմամբ, որ վաստակել իրավունքը պահանջատեր լինել ընդհանրապես։
8. Քիչ 《քֆուր》 տալ, եթե հնարավոր է ընդհանրապես չտալ՝ դա ավելի արժեքավոր կդարձնի խոսքդ։Իսկ եթե տվել ես ուրեմն պարտավոր ես նաև պատասխան տալ…
9. Հստակ տարբերակել իրարից՝ ծնողներ, ընտանիք, ընկերներ, աշխատանք և մեկի հաշվին մյուսներին չդժբախտացնել։
10. Ներելն ու շնորհակալ լինելը դարձնել կյանքի օրակարգ, այլ ոչ թե ամաչել դրանցից։
Հավատացեք տղամարդու այս տեսակը և կլինի սիրված, և կլինի հարգված, և կլինի ուժեղ և երջանիկ»։

Сообщение Ինչու՞ է, որ «չհասկացանք իրար» արտահայտությամբ ավարտվում է մի ընտանիքի կամ մի սիրո պատմություն. Սարգիս Գրիգորյան появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->