>

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը խոսել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցության մասին՝ նշելով, որ Թուրքիայի պատվիրակությունն անցած ամիս ԵԽԽՎ-ում աջակցել է Ադրբեջանին ու հերթական անգամ համերաշխություն ցուցաբերել: Այս մասին հայտնում է Ազերթաջը:




Քոչարյանի զոհերը

«Որպես ԵԽԽՎ-ում աշխատած մարդիկ լավ գիտենք այդ կառույցը: Ցավոք, այդ կազմակերպությունը 20 տարի Ադրբեջանն ընտրում է որպես թիրախ, իսկ Թուրքիային՝ էլ ավելի երկար ժամանակ… Այդ կազմակերպությունը միջազգային մակարդակում կորցնում է իր նշանակությունը, այն չի կարող ազդել աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա», – ասել է Ալիևը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ն 20 տարվա ընթացքում տարբեր քաղաքական պատվերներ է կատարել Ադրբեջանի դեմ:




«ԵԽԽՎ-ն Ադրբեջանը ներկայացնում է որպես հետամնաց երկիր, չեն նկատում դրական գործընթացները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում…


Այդ ամենը սուտ է, Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: Իսկ երկրները, որտեղ կան քաղբանտարկյալներ, դուրս եմ մնում ուշադրությունից: Կարող եմ բերել Հայաստանի օրինակը: Հայաստանի նախկին նախագահը մեկ տարուց ավելի է՝ ձերբակալված է: Այդ նախագահը երբ հայտարարեց, որ քաղաքականությամբ է զբաղվելու, ձերբակալվեց», – ասել է Ալիևը:


Աղբյուրը՝ Lragir.am

Сообщение Իլհամ Ալիևի անդրադարձը Ռոբերտ Քոչարյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->