>

Երեւանի կենդանաբանական այգին փակ է. հայտնի է ուղտի անկման հավանական պատճառը




Քոչարյանի զոհերը

Econews.am-ը հայտնել է, որ Երեւանի կենդանաբանական այգում կենդանիներ են անկել: Այս մասին փետրվարի 5-ին, ԵԿԱ հանդես է եկել հայտարարությամբ.




«Սույն թվականի հուվարի 30-ին «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել է:

Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:


Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:


Ներկա պահին Կենդանաբանական այգին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Նորությունների դեպքում Կենդանաբանական այգին հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»:

Ավելի ուշ ԵԿԱ հայտնել է նաեւ այցելուների համար Կենդանաբանական ագին ժամանակավորապես փակ լինելու մասին:

Сообщение Երեւանի կենդանաբանական այգին փակ է. հայտնի է ուղտի անկման հավանական պատճառը появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->