>

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.




Քոչարյանի զոհերը

«Սիրելի հայրենակիցներ, այսօր՝ 2020 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը:




Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ


ապահովել եւ շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում:

Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարեւոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը,

օրենքի առջեւ հավասարության սկզբունքի իրացմանը եւ դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը:


Թող բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարեւորագույն

փաստաթուղթ եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով»:

Сообщение Քիչ առաջ Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->