>

Այսպիսի տորթ-աղցան դուք դեռ չեք պատրաստել, այն շատ համեղ է, նուրբ, հյութեղ և  հագեցնող: Կարելի է պատրաստել նաև տոնական սեղանի  համար:

Բաղադրությունը`

1.Հավի լյարդով պաշտետի համար

80 գրամ կլոր բրինձ

200 հավի լյարդ




Քոչարյանի զոհերը

աղ


մշկընկույզ




50 գրամ կարագ

 

2. Նրբաբլիթի համար

4 հատ ձու

2 ճաշի գդալ ալյուր

4 ճաշի գդալ թթվասեր


սոդա

աղ

2.Գազարով խառնուրդի համար

250 գրամ թթվասեր

2 հատ գազար

1 գլուխ սոխ

1 պճեղ սխտոր


1ճաշի գդալ կիտրոնի հյութ

աղ

Պատրաստման եղանակը`

1.Հավի լյարդը կպատրաստենք ոչ սովորական եղանակով: Սկզբում պատրաստում ենք հավի լյարդը: Սառը ջրի մեջ բրինձ լցնել և դնել կրակին, երբ սկսի եռալ, եփել ևս 10 րոպե, եռաջող ջրի մեջ բրնձին ավելացնել լյարդը և շարունակել եփել 5-7 րոպե: Քամիչի օգնությամբ հանել և լցնել բլենդերի մեջ, ավելացնել նաև 1 շերեփի չափով արգանակ և հարել, մինչև համասեռ զանգված ստացվի: Ավելացնել աղ, մշկընկույզ և կարագ, նորից լավ հարել:

2.Այժմ պատրաստենք նրբաբլիթներ: Թասի մեջ լցնել ձուն հարել, ավելացնել թթվասեր, ալյուր, աղ, սոդա և լավ խառնել, այնպես, որ գնդիկներ չլինեն: Վերցնել 18 սմ տրամագծով տապակ և պատրաստել 3 նրբաբլիթ ոչ շատ ուժեղ կրակի վրա, կափարիչը փակած, յուրաքանրյուրը մոտավորապես 1,5 շերեփ:

3.Թթվասերին ավելացնել նախօրոք տապակած սոխն ու գազարը, աղ, ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև սխտոր, սև աղացած պղպեղ կամ այլ համեմունքներ, կիտրոնի հյութ:

4.Սկսենք տորթ-աղցանի պատրաստումը: Ափսեի մեջ դնել նրբաբլիթի առաջին շերտը, վրան համաչափ տարածել թթվասերով խառնուրդը, այնուհետև լյարդը: Սա կրկնել ևս երկու անգամ: Վերջին շերտի վրա սննդային թաղանթ դնել և թողնել սառնարանում մինչև առավոտ: Տորթ-աղցանի վրա մի քիչ թթվասեր քսել, մանր կտրատած կանաչի ցանել և  մատուցել:

Պատրաստման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում:



Բարի ախորժակ!

Сообщение Այսպիսի տորթ-աղցան դուք դեռ չեք պատրաստել, այն շատ համեղ է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->