>

Վրացական խոհանոցը հարուստ է մսի պատրաստման բաղադրատոմսերով․ վրացիներն  իսկապես գիտեն, թե ինչպես պատրաստել այն, որ ստացվի նուրբ և հյութեղ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․




Քոչարյանի զոհերը
  • խոզի կամ տավարի միս՝ 1կգ
  • մեղր՝ 2ճ․գ․
  • կիտրոն՝ 0,5 հատ
  • թթվասեր՝ 1ճ․գ․
  • համեմունքներ, կանաչի՝ խմելի-սունելի, մաղադանոս, համեմ, ծիտրոն, ռեհան
  • աղ
  • սև պղպեղ

Ինչպես պատրաստել միսը՝ վրացական ձևով․




Միջին կտորների բաժանել փափկամիսը, կանաչին մանր կտրատել, ճզմել կիտրոնի հյութը։

Նախապատրաստված բաղադրիչները խառնել, ավելացնել մեղրը, համեմունքները, աղը։ Մեջը դնել միսը և 2-3 ժամ թողնել սառնարանում։

Երբ միսը մարինացվի, խառնել թթվասերի հետ և դնել տապակի մեջ։


Տաաքացնել ջեռոցը՝ մինչ 180 աստիճանի և եփել միսը 45-60 րոպե։ Պատրաստման ժամանակը կախված է մսի կտորների չափից և տեսակից։

Վրացական ձևով պատրաստված միսը կարող եք մատուցել ցանկացած խավարտի կամ բանջարեղենային աղցանների հետ։


Բարի ախորժակ։

 

Сообщение Ամենանուրբ միսը, որը երբևէ փորձել եք․ բաղադրատոմսը տվել է վրացի խոհարար появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->