>

Ներկայացնում ենք շատ համեղ տորթի բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին և կգերի իր համով, բույրով և նրբությամբ։

Картинки по запросу "Божественно вкусный шоколадно-кокосовый торт"

Անհրաժեշտ բաղադրիչներ․




Քոչարյանի զոհերը
  • 200գ ալյուր
  • 100գ շաքարավազ
  • 100գ կարագ
  • 2 դեղնուց
  • 3ճ․գ․ կակաո
  • 2թ․գ․ փխրեցուցիչ
  • 025թ․գ․ սոդա
  • 5ճ․գ․ թթվասեր

բեզեի համար․

  • 5 սպիտակուց
  • 100գ շաքարի փոշի
  • 1ճ․գ․ կրախմալ
  • 160գ կոկոսի քերուկ

Պատրաստման եղանակ․




Նախօրոք հանել սառնարանից կարագը, թթվասերը և ձուն, դրանք պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի։

Առանձին տարայի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը, սոդան, շաքարի փոշին և կակաոն։

Ավելացնել թթվասերը և փափկած կարագը։ Առանձնացնել ձվի դեղնուցներն ու սպիտակուցները։ Դեղնուցներն ավելացնել մյուս բաղադրիչներին։ Հարել, որ փրփրի։ Արդյունքում կստացվի խիտ թթվասերի նման խմոր։

Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։ Լցնել խմորը և հարթեցնել։


Անցնել բեզեի պատրաստմանը։ Դրա համար հարել սպիտակուցները և մի պտղունձ աղ՝ մինչ սպիտակ խիտ փրփուր կստացվի։ Մաս-մաս ավելացնել շաքարի փոշին՝ ընթացքում անդադար հարելով։

Ավելացնել կոկոսի քերուկն ու կրախմալը։ Զգուշորեն խառնել։

Նախապատրաստած սպիտակուցը քսել շոկոլադե խմորի վրա և ուղարկել նախօրոք տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 40-45 րոպե։

Պատրաստի թխվածքը հանել ջեռոցից և թողնել, որ սառի։ Կտրել երկու մասի։


Կրեմ պատրաստել․ կարող եք վերցնել ցանկացած կրեմ։

Յուրաքանչյուր կորժին կրեմ քսել, դնել միմյանց վրա։ Լցնել հալացրած շոկոլադ կամ կակաոյով պատրաստված ջնարակ։

Божественно вкусный шоколадно-кокосовый торт

Բարի ախորժակ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Сообщение Անմահական համեղ շոկոլադե տորթ․ ավելացրեք ընդամենը մի լրացուցիչ բաղադրիչ, և տորթը կդառնա աննկարագրելի համեղ և ախորժելի появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->