loading...

Մրգերը և Չինաստանից ուղարկված ծանոցները՝ վարակի աղբյու՞ր. կարդացեք և տածարեք, սա պետք է իմանան բոլորը

Հանրությունը սարսափով է հետևում  կորոնավիրուսի աշխարհագրության ընդլայնմանն ու շատերը տարակուսանքի մեջ են, արդյոք  Չինաստանից ուղարկված ծանրոցները վտանգավոր չեն, արդյոք հնարավոր է վարակվել կորոնավիրուսով այդ ծանրոցներից։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադառնալով  այդ հարցին ֆեյսբուքյան իր էջում գրել է․


loading...



«Հարգելի քաղաքացիներ,

«Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:

Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր։

Հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու կարիք չկա»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...