>

Որպեսզի ինքներդ ձեզ հաղթեք, նախ և առաջ պետք է հաղթեք ձեր մտքին. Բուդդայի խորհուրդները




Քոչարյանի զոհերը

Բուդդան ծնվել է արիական շակյա ցեղի Գաութամա տոհմում։ Նրա հայրը որդու համար ստեղծել էր այնպիսի պայմաններ, որպեսզի նա չտեսնի կյանքի դժբախտությունները և տհաճ կողմերը: Բայց մի անգամ նա տեսավ հիվանդ, այնուհետև՝ ծեր, հետո՝ հանգուցյալ, հետո՝ մի ճգնավորի. մարդկային կյանքի տառապանքները ցնցեցին նրան: Բուդդան փախավ հայրական տնից՝ ճշմարտություն որոնելու նպատակով։ Նա ուսումնասիրեց Վեդաները, սակայն այդտեղ չգտավ իսկական ճշմարտությունը։ Վերջապես, երկար թափառումներից ու որոնումներից հետո նա եկավ ճշմարտությանը, այսինքն՝
հայտնաբերեց տառապանքից փրկվելու միջոցը։




1. Փոքր բաներից սկսելը նորմալ է: Կուժը լցվում է աստիճանաբար` կաթիլ առ կաթիլ: Եվ հաջողության է հասնում նա, ով սկսում է փոքր քայլերից և ջանասիրաբար աշխատում է` մինչև կուժի լցվելը:

2. Մտքերը նյութական են: Մեր գիտակցությունն ամեն ինչ է: Մենք այն ենք, ինչ մտածում ենք:


3. Ներել: Զայրույթով լցված լինելը նույնն է թե՝ վերցնեք տաք ածուխը` ինչ-որ մեկի վրա շպրտելու նպատակով, բայց արդյունքում՝ ինքներդ կայրվեք:

4. Ձեր գործողություններն ունեն նշանակություն: Զարգանալու համար պետք է գործել: Արագ զարգանալու համար պետք է գործել ամեն օր: Փառքը բոլորի համար է, բայց դրան կարող են հասնել միայն այն մարդիկ, ովքեր անընդհատ աշխատում են:


5. Փորձեք հասկանալ: Նախ և առաջ փորձեք հասկանալ դիմացինին, հետո նոր փորձեք հասկացված լինել: Լսեք մարդկանց, փորձեք հասկանալ նրանց տեսակետը և ձեռք կբերեք խաղաղություն:

6. Հաղթեք ինքներդ ձեզ: Որպեսզի ինքներդ ձեզ հաղթեք, նախ և առաջ պետք է հաղթեք ձեր մտքին: Դուք պետք է ղեկավարեք ձեր մտքերը:

Сообщение Որպեսզի ինքներդ ձեզ հաղթեք, նախ և առաջ պետք է հաղթեք ձեր մտքին. Բուդդայի խորհուրդները появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->