>

Մինչ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում՝ իրավական վակխանալիան, հայկական երկրորդ պետությունում թեժանում են նախընտրական կրքերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Երդվում եմ Ձեզ հետ կիսած հացով»:

Նա, մասնավորապես, գրում է. «Չեմ կարող ցավով չարձանագրել, որ սկսել են նշմարվել վիրավորանքի, ատելության, անհանդուրժողականության այն ցավալի տենդենցները, որոնք առ այսօր քայքայում են ու հյուծում Հայաստանը:




Քոչարյանի զոհերը

Նախագահի թեկնածուներից շատերին անձամբ եմ ճանաչում, շատերի հետ հաց եմ կիսել, բաժակ բարձրացրել, աշխատել ու շփվել: Անկախ մեր տարաձայնություններից՝ հարգում եմ շատերին իրենց անցած ճանապարհի համար: Ու այսօր, օգտվելով այդ մարդկային կապիտալից, մի պարզ, բայց անչափ կարեւոր խնդրանք-հորդոր-կոչ-պահանջ ունեմ ձեզ:




Տղերք, հարգելիներս, խնդրում եմ ձեզ չվերածել քարոզարշավը ստի, ատելության եւ թշնամանքի զորահանդեսի: Այն խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտը, որն, ավաղ, դեռ պահպանվում է մեզ մոտ, մի ներմուծեք Արցախ:

Մի բուռ ժողովորդ եք, բզիկ-բզիկ լինելու իրավունք չունեք, իրար ուտելու իրավունք չունեք: Ձեզ թուրքը բաժանել չի կարողացել, Երեւանում այսօր գահակալածներն ո՞վ են, որ դա կարողանան անել: Ղարաբաղցիները միշտ են «սպայկա» եղել, ամենուրեք միասին են դիմակայել դժվարություններն, իրար քյոմագ արել ու հաղթահարել պատնեշները:


Դուք պարսկական շահեր, կարա- եւ ակ կոյունլու, ադրբեջանական պարտկոմներ եք տեսել: Մի թողեք ձեզ թշնամացնեն, մի թշնամացրեք մարդկանց իրար նկատմամբ: Մի խաղացեք այն կեղտոտ խաղը, որ ձեզ թելադրվում է: Մի այրեք Արցախը որպես հայկական հպարտության եւ միասնակության ունիկալ ֆենոմեն կամրջող կապերը, նախեւառաջ՝ իրար հետ:

Ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն, որ մի լծակ չի արդարացնելու այն փլատակները, որոնք անխուսափելիորեն կառաջանան, եթե նախընտրական արշավը վերածվի բարոյականությունը, սրբությունները ու ընկերությունն ավիրող թայֆունի:


Երդվում եմ ձեզ հետ կիսած հացով. Արցախի ընտրություններն ինձ շատ ավելի են մտահոգում, քան իմ քաղաքական կարիերան, Սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը եւ ՀՔԾ-ԱԱԾ հերթական անգամ հրավիրվելը միասին վերցրած:

Ընտրությունների հաջորդ օրն Արցախը պետք է էլ ավելի ամուր եւ ուժեղ արթնանա: Սա է ձեր ու մեր, բոլորիս իրական մարտահրավերը»:

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀԵՏ ԿԻՍԱԾ ՀԱՑՈՎ…Մինչ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում՝ իրավական վակխանալիան,…

Опубликовано Armen Ashotyan Суббота, 8 февраля 2020 г.

Сообщение Տղերք, խնդրում եմ ձեզ չվերածել քարոզարշավը ստի, ատելության եւ թշնամանքի զորահանդեսի. Աշոտյան появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->