>

Օտարերկրյա ներդրումների ծավալն 9 ամսում աճել է 268 մլն դոլարով

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը 2019-ի 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 268 մլն դոլարով, սակայն նույն ժամանակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 60 մլն դոլարով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասուլիսում հայտնեց, որ 2020-ին ակնկալում են ավելի լավ ցուցանիշ:




Քոչարյանի զոհերը

«9 ամսվա արդյունքներով օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 մլն դոլարով ավելին է եղել, քան 2018-ի ընթացքում:


Դա լավ է, այսինքն՝ մենք ունենք 9 ամսվա կտրվածքով Հայաստան եկած ավելի շատ դրամական հոսք, քան Հայաստանից դուրս եկած: Սակայն կա նաև մեկ ուրիշ ցուցանիշ՝ հիմնական միջոցներում համախառն կուտակումների ցուցանիշը:




Արդեն երրորդ տարին է, որ մենք կունենանք համախառն ներքին արդյունքում մոտավորապես 16 տոկոս ցուցանիշ, որը ներառում է և՛ պետության, և՛ մասնավոր հատվածի կողմից հիմնական միջոցներում կատարվող ներդրումները»,-ասաց Խաչատրյանը:

Կառավարությունը ծրագրային նպատակ է սահմանել ոչ պակաս, քան 25 տոկոսը՝ ՀՆԱ-ի նկատմամբ: Նախարարը նկատեց՝ առաջիկայում պետք է անեն երկու բան՝ նախ պետք է ավելացնեն պետական ներդրումները:

Նրա կարծիքով՝ ենթակառուցվածքների որակը բարելավելով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում արդյունավետ բիզնեսով զբաղվելու համար, դա իր հերթին նպաստում է մասնավոր ներդրումների աճի ցուցանիշին:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների թիվը 9 ամսվա կտրվածքով պակաս է եղել 60 մլն դոլարով, այնուհետև պարզաբանեց, թե օտարերկրյա ուղղակի ներդրումն ինչով է տարբերվում օտարերկրյա ներդրումից:


«Եթե օտարերկրյա ներդրումները գալիս են այն կազմակերպությունների միջոցով, որոնցում օտարերկրյա բաժնեմասը 10 տոկոս և ավելին է, ապա այդ հոսքը որակվում է որպես օտարերկրյա ուղղակի ներդրում, այլապես դիտարկվում է որպես օտարերկրյա ներդրում»,-ասաց նախարարը:

Խաչատրյանը շեշտեց՝ 2019-ի ցուցանիշը դեռևս այն չէ, որն իրենք ունեն իրենց նպատակներում, բայց վստահ են, որ 2020-ն էապես տարբեր է լինելու 2019-ից:

«Այսինքն՝ 2019-ը կլինի մոտավորապես նույն կերպ, ինչպես եղել են 2018-ը և 2017-ը, բայց 2020-ը ներդրումային ցուցանիշով ավելի լավ կլինի»,- եզրափակեց նախարարը:

The volume of foreign investments in 9 months increased by $ 268 million

The volume of foreign direct investment in Armenia for the 9 months of 2019 increased by $ 268 million compared to the same period of the previous year, but at the same time the volume of foreign direct investment decreased by $ 60 million.


RA Minister of Economy Tigran Khachatryan stated at a press conference that they expect better performance in 2020.

“The inflow of foreign investment by the end of 9 months was $ 268 million more than in 2018.

That’s good, that is, we have more cash flow coming to Armenia in 9 months than leaving Armenia. But there is another indicator – the ratio of gross accumulations in fixed assets.

It is already the third year that we will have about 16% of GDP, which includes both public and private investment in fixed assets, ”Khachatryan said.

The government has set a program target of no less than 25 percent of GDP. The minister noted that two things should be done in the near future: first, they should increase state investments.

According to him, by improving the quality of infrastructure, more favorable conditions are created for doing business, which in turn contributes to the growth of private investment.

The Minister also informed that the number of foreign direct investments was less than $ 60 million for 9 months, and then explained how the foreign direct investment differs from the foreign investment

Сообщение ՀՀ պատմության մեջ առաջին անգամ👍👍🇦🇲Բրավո Փաշինյան💪Մենք դեռ շատ ենք հպարտանալու.👍Հրաշք լուր.⤵️ Սա անխնա պիտի տարածվի➕➕➕➕ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->