>

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ-ում իր ելույթում ասաց, որ նախկին իշխանություններն ուզում են ամեն բան տանել փակուղի, ուզում են տանել դեպի քաղաքացիական պատերազմի:




Քոչարյանի զոհերը




Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալություններին, նախկին իշխանության ներկայացուցիչների վիրավորական արտահայտություններին՝ Միքայելյանը նշեց, որ ինքն էլ կարող էր այդպես արտահայտվել, բայց իրեն թույլ չի տվել, քանի որ հարգում է այդ ինստիտուտը:

«Ամբողջ հանրապետությունը ընտրել է վարչապետ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ու դու այդ ժողովրդի վրա ես ոտ մաքրում: Այդ ժողովուրդը Նիկոլի հետ մի հատ էլ քայլ անի, ոչ թե քո վրա ոտերը կմաքրի, այլ կտրորի-կանցնի: Ուշքի եկեք, տղերք, հեռացեք, հեռացեք խաղաղությամբ»,- ասաց Միքայելյանը:


Երկրում հեռացել է այն իշխանությունը, որը բռնազավթել էր ժողովրդի իշխանությունը՝ ասաց Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ շատ են հարցերը, որոնց շուրջ ԱԺ-ում վեճ է ծագում, բայց այս հարցում բոլորը միակարծիք են:
«Էս ժողովուրդը պրծավ: Դուք գիտեք՝ էս դահլիճից արյան հոտ է գալիս, ինչքան էլ բերեն-զարդարեն, օվալաձև սարքեն և այլն: Եթե հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո, եթե Մարտի 1-ի դեպքերից հետո Ռոբերտ Քոչարյանի իմփիչմենթի հարցը դրվեց, Սահման


Պրծել եք, ժողովո՛ւրդ, գնացե՛ք, ի սեր Աստծո, գնացե՛ք: Էս երկրի վրա ձեր թարախ արյունը պիտի չթափվի: Էլ դուք իշխանության չեք գալու՝ աշխարհն էլ շուռ գա»,- ասաց Միքայելյանը:

Տեսանյութը՝ ստորև:

Сообщение Թեկուզ աշխարհն էլ շուռ գա, դուք իշխանության չեք գալու. Սասուն Միքայելյան появились сначала на Like INFO.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->