>

Առավոտյան ժամը 9-ին տվեցին մեր դռան զանգը, մի րոպե չհամբերելով՝ սկսեցին նաև ուժեղ թակել։ Բացում եմ, տեսնում եմ մեր վերևի հարևանուհուն՝ Էլինային։

Խնդրում է, որ երեխան կես ժամով մնա մեր տանը, իսկ ինքը գնա խանութ։ Պատմում է, որ պատրաստվում էին սուրճ խմել, սակայն հանկարծ նկատեցին, որ տանը ոչինչ չի մնացել։ Դե ես էլ ասացի, որ խնդիր չկա, հո ամբողջ օրը խանութում չի անցկացնելու։

Картинки по запросу Что у вас там осталось в холодильнике, отдайте мне




Քոչարյանի զոհերը

Ասում եմ, որ մենք էլ պատրաստվում էին թեյ խմել ու նախաճաշել, երեխան կարող է միանալ մեզ, մինչ ինքը կվերադռանա խանութից։ Եվ Էլինան՝ կարծես մոռանալով, որ մինչ այդ ինքը շտապում էր, մտնում է ներս, հանում կոշիկները և գնում առաջ՝ ասելով․




-Լավ, որ այդպես է, ես էլ կմասնակցեմ։ Այս ի՞նչ առիթ է եղել, որ տորթ է մնացել։

Ես ու ամուսինս զարմացած նայում ենք միմյանց, իսկ Էլինան իրեն այնպես է պահում, կարծես ոչ մի տարօրինակ բան չկա։ Հանգիստ նստեցնում է երեխային սեղանի շուրջ, ինքն էլ տեղավորվում, սկսում են օգտվել սեղանից․․․

Իմանալով, որ նախօրեին մեր դստեր ծննդյան օրն էր, հարցնում է․


-Գուցե ինչ-որ բան էլի մնացել է սառնարանում, ի՞նչ կտաք, տանեմ տուն, էլ խանութ չգնամ։

Похожее изображение

Էլ չդիմանակով, հարցրեցի․

-Էլինա, դու չէիր պատրաստվու՞մ խանութ գնալ, գուցե գնաս և առնես՝ ինչ քեզ պետք է։


-Օյ, դրսում այնքան ցուրտ է, որ մարդ չի էլ ուզում ոտքը տնից հանել։

Մի խոսքով, Էլինան մեզանից համառ գտնվեց։ Ի վերջո, մի կոնտեյների մեջ ուտելիք, հաց և 2 կտոր էլ տորթ տվեցինք, որ կարողանանք ճանապարհել նրանց։

Եթե անկեղծ, ես դա անամոթություն եմ համարում և ոչ մի կերպ չեմ կարող արդարացնել նման վարքը։ Հույս ունեմ, որ նրանք այլևս չեն գա մեր տուն, այլապես ստիպված կլինեմ մերժել։

 

Сообщение -Ինչ կա ձեր սառնարանում, ինչ-որ բան մնացե՞լ է․․․-ասաց հարևանուհիս և ներս մտավ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->