>

1. Մենք իմաստություն ենք ձեռք բերում այն ժամանակ, երբ դա այլևս ոչ մի բանի պետք չէ:

2. Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ:

3. Ծերությունը անպարկեշտ վիճակ է, որը պետք է կանխել ժամանակին:

4. Մարդիկ, որոնց սիրում ենք, պետք է մեռնեն իրենց ողջ ունեցածի հետ:

5. Օգտվիր ջահելությունից, որ կարողանաս դիմանալ ամեն ինչի: Այդպիսի պահեր միշտ չէ, որ տրվում են:




Քոչարյանի զոհերը

6. Հետաքրքրությունը սիրո բազմաթիվ որոգայթներից ևս մեկն է:

7. Թույլերը երբեք չեն մտնում սիրո թագավորություն, որը ահավոր ու դժբախտ մի թագավորություն է, որտեղ կանայք տրվում են պինդ հոգով տղամարդկանց, որովհետև սրանք իրենց վստահություն են ներշնչում, որի կարիքն այդքան ունեն կյանքին դեմ հանդիման կանգնելու համար:


8. Վատ առողջությունը ինքնին ամենավատ համբավն է:




9. Կարելի է երջանիկ լինել ոչ միայն առանց սիրո, այլ նաև սիրուն հակառակ:

10. Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:

11. Ոչինչ այնքան ամոթալի, այնքան ստորացուցիչ չէ, որքան մերժումը:

12. Մեր սահմանադրությունը ոչ թե մարդկանց, այլ հրեշտակների համար է նախատեսված: Հյուգո (ստեղծագործությունում մեջբերված հատված է):

13. Լեզուներ պիտի իմանա նա, ով ինչ-որ բան է ծախում, իսկ, երբ ուզում ես որևէ բան գնել, ով ինչպես ուզում, այնպես էլ հասկանում է քեզ:

14. Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել, կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին ու շատ անգամներ:

15. Հարուստ չեմ, ես մի աղքատ եմ, որը փող ունի, իսկ դա նույն բանը չէ:


16. Միայնության այդ ազատ ժամերին, ընդհակառակը, այդ այրիները հայտնաբերում էին, որ կյանքն առաքինի է դառնում մարմնի շնորհիվ, երբ ուտում ես քաղցը մեղմելու համար, սիրում ես առանց խաբելու, քնում ես, քեզ չստիպելով քնած ձևանալ, որ թաքցնես քո օրինականացված սիրո տհաճությունը, վերջապես տերը դառնալով ամբողջ անկողինը քոնը համարելու իրավունքի,որը միայն քոնն է, որտեղ ոչ ոք չի վիճարկում վերմակիդ կեսը, շնչելուդ օդի կեսը, գիշերիդ կեսը,մինչև որ մարմինը կշտանում է երազներից, միշտ նույն երազներից, ու արթնանում է միայնակ:

17. Թող գրողի ծոցը կորչի հովհարը, երբ քամի է:

18. Սերն այն է, որ ավարտվում է ամեն գիշեր, սիրելուց հետո, և պետք է վերածնել, նախքան նախաճաշելը:

19. Չկա աստվածային ու մարդկային մի օրենք, որ այդ տիպը խախտած չլինի:

20. Ժողովրդական կյանքի խնդիրն այն է, որ սովորես հաղթահարել վախը, ամուսնական կյանքի դժվարությունը, որ սովորես հաղթահարել ձանձրույթը:

21. Բարձրաշխարհիկ կյանքը ավելին չէ, քան ետսերման դաշնությունների, անհամ արարողությունների, ծեծված բառերի մի համակարգ, որից հաճույքներ են ստանում այս կամ այն հասարակության մեջ, որ չմեռնեն:

22. Աշխարհում ոչինչ այնքան հին չէ, որքան սերը:


23. Ավելի լավ է ժամանակին գալ, քան հրավերի սպասել:

24. Հարյուր տարեկան եմ դառնում և տեսել եմ, թե ինչպես է փոխվել ամեն ինչ, մինչև անգամ տիեզերական լուսատուների դիրքը, բայց դեռ չեմ տեսել, որ այս երկրում որևէ բան փոխվի:

25. Միակ ցավը, որ այս կյանքից տանում եմ ինձ հետ, այն է, որ երգել եմ այդքան մարդկանց թաղմանը, բացի իմից:

26. Մոռանալու բուռն ցանկությունն է հիշելու ամենամեծ խթանը։

27. Ծերության ժամանակը ոչ թե հորիզոնական հեղեղ է, այլ անձուկ ջրհոր, որտեղ հիշողությունը ջրաքամվում է:

28. Միշտ հիշիր, որ հաջողակ ամուսնության մեջ կարևորը ոչ թե երջանկությունն է, այլ կայունությունը:

29. Աստծուն չեմ հավատում, բայց վախենում եմ նրանից:

30. Ծերերը ծերերի մեջ այնքան էլ ծեր չեն:

31. Արդեն հարյուր տարի առաջ ապականել են իմ ու այդ խեղճ մարդու կյանքը, որովհետև շատ էինք ջահել, և հիմա էլ նույնն են ուզում անել, որովհետև շատ ենք ծեր:

32. Մենք՝ այրիներս, մի առավելություն ունենք, դա այն է, որ ոչ ոք չկա, որ մեզ հրամայի:

33. Սերն ավելի մեծ և առաքինի է դառնում փորձանքի մեջ:

34. Սերը սեր է ամեն ժամանակ և ամեն տեղ, բայց որքան ավելի մոտ ես մահվան, այնքան ավելի հարուստ է դառնում:

35. Ոչ թե մահը, այլ կյանքն է, որ սահման չունի:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->