>

Այն մարդիկ, ովքեր գոնե մի փոքր պատկերացում ունեն քաղաքականությունից, վստահորեն կարող ենք ասել, որ գիտեն, թե ով է իշխանությունը, ով` ընդդիմությունը: Իսկ նրանք, ովքեր չգիտեն փորձեմ մի փոքր բացել չակերտները: Երկրում գործող բոլոր այն քաղաքական կուսակցություններն ու կառույցները, որոնք չեն մասնակցում երկրի կառավարմանը և մաս չեն կազմում իշխանություններին, անվանվում են ընդդիմություն:

Ընդունված է համարել, որ ընդդիմությունը բնութագրվում է իշխանությամբ, այսինքն` ինչպիսին է իշխանությունը, այդպիսին կլինի նաև ընդդիմությունը: Մեր երկրում ընդդիմության գաղափարը շարունակաբար վարկաբեկվել և վարկաբեկվում է և ընդդիմությունը ներկայացվում զուտ որպես իշխանությանը հակադրվող, նրան ժխտող, նրան բացառող ուժ, որն այնքան էլ ճիշտ չէ:




Քոչարյանի զոհերը

 Հաճախ եմ լսում կարծիքներ, որ Հայաստանում այսօր պետք է ուժեղ ընդդիմություն: Անվիճելի է, իհարկե, որ ուժեղ ընդդիմությունը պարտադիր է ցանկացած առողջ քաղաքական համակարգում: Ընդդիմության գործունեության բացակայության պայմաններում անհնար է պատկերացնել ժողովրդավարական հասարակության կայացումն ու զարգացումը: Ընդ որում, զարգացած ժողովրդավարության պայմաններում ընդդիմադիր քաղաքական ուժերը նույնպես ընդունում են հստակ ամրագրված «խաղի կանոններ», և իշխանության հասնելու միակ լեգիտիմ միջոցը ազատ և արդար ընտրություններն են:




Թերևս այս ամենին, ցանկանում եմ մի կարևոր դիտարկում անել, որ բոլորի համար հասականալի լինի, ուժեղ ընդդիմությունը անհրաժեշտ է, եթե կա ուժեղ, վճռական, համարձակ և հաստատակամ իշխանություն:

Ինչ է պետք այսօր Հայաստանում: Այո, ՛  մեր երկիրն իսկապես  կարիք ունի ուժեղ իշխանության, որն իր քաղաքական նախաձեռնություններում վճռական է և հետևողական, գիտակցում է իր քայլերի հետևանքներն ու պատրաստ է դրանց համար կրել քաղաքական պատասխանատվություն: Այն, ինչ անում է այսօր Հայաստանի իշխանությունը, ուղղակի անթույլատրելի է, սխալ է, թուլացնում և անլրջացնում է պետությունը:

Դե իսկ «ընդդիմությունը» առաջնորդվում է իշխանության օրակարգով և չունեն սեփական գործողությունների ծրագիր։ Եթե իշխանությունը կայացրել է որոշում և հրապարակել է իր այդ որոշումը, ուրեմն իրավունք չունի հետքայլ անել, նահանջել, քանի որ նահանջը, անխուսափելիորեն, կորակվի որպես վախկոտություն, ավճռականություն, անվստահություն որդեգրած գծի իրավացիության և հիմնավորվածության մեջ:


Ամենավառ օրինակը՝ օրերս ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակությունն էր: Երբ Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Մինչդեռ իրական, ոչ թե խամաճիկային ընդդիմությունը պետք է լրիվ այլ բան աներ։ Երկու պարզ քայլ, որով կապացուցեր, որ իշխանության թելը չեն թելում և խորհրդարանական երկրում ունեն որոշակի լծակ իշխանության քաղաքականության վրա ազդելու։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների վերջին գործողությունները կապված ՍԴ-ի հետ, որոնք բազմաթիվ մեկնաբանությունների և տարակարծությունների պատճառ դարձան, հարվածելու են հենց Փաշինյանին, որը շատ է սիրում խոսել և գործել ժողովրդի անունից՝ բացատրելով, որ նա Հայաստանի եզակի լեգիտիմ ղեկավարներից է, քանի որ 1995 թ-ից սկսած Հայաստանում տեղի ունեցած բոլոր տեսակի ընտրություններն ու հանրաքվեները կեղծված են:

Այդուհանդերձ, չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանության նկատմամբ մեր արտաքին գործընկերները, էլ չեմ խոսում թշնամիների մասին: Անկեղծ, ցավում եմ հայկական պետության հեղինակության համար:

Հ.Գ. մեր երկրում, օրինակ, քանի դեռ ժողովրդավարացման գործընթացն ամբողջությամբ ավարտված չէ, իշխանությունը չգիտի ինչ է անում, ոնց է անում, ուրեմն ավարտված չէ նաև ընդդիմության՝ որպես ժողովրդավարական ինստիտուտի, կայացման գործընթացը:


ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Those people who have at least some understanding of politics can confidently say that they know who the government is and who the opposition is. And those who do not know how to try to open the quotes a little. All political parties and structures in the country that do not participate in the governance of the country and are not part of the government are called opposition.

It is accepted that the opposition is characterized by the government, that is, what the government is like, so will the opposition. In our country the idea of ​​the opposition is constantly being discredited and discredited, and the opposition is presented merely as a force opposing the government, denying it, excluding it, which is not so true. I often hear opinions that Armenia needs a strong opposition today. It is indisputable, of course, that strong opposition is a must in

any sound political system. In the absence of opposition activity, it is impossible to imagine the establishment and development of a democratic society. At the same time, under the conditions of advanced democracy, the opposition political forces also adopt clearly defined “rules of the game”, and the only legitimate means of gaining power are free and fair elections.

Сообщение Մեր երկիրն իսկապես կարիք ունի ուժեղ իշխանության և ընդդիմության появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->