>

Բարեւ Ձեզ: Ամենակարևորն արդեն տեղի է ունեցել․ անգամ հեղափոխականներին ատողներն են հասկացել, որ միայն փողով հաջորդ ընտրություններ չեն ձգի․ պետք են ծափահարողներ, շատ ծափահարողներ։




Քոչարյանի զոհերը

Անցյալի այն խումբը, որ հրճվանքով ծափահարում էր ոտքեր մաքրելու անասնական բռնկմանը, հաստատ քիչ է։ Բայց դե, այս կյանքի պարադոքսն է․ իրական ծափահարողներին դուք զոմբի եք անվանում։




Հարկ էր կանգ առնել այն ժամանակ, երբ ընտրությունից ընտրություն ողջ Հայաստանն էիք զոմբիացնում ժամկետանց բրինձով ու կաթի փոշիով ու սպանում զինվորական բժշկին քեֆ անելու համար։


Ուրեմն ընդունեք բումերանգը, որովհետև նա, ում վրա ոտքեր էիք մաքրում, վերականգնում է իր ոտնատակ տված եսը, իսկ իտալացի Բուքիքիոն էլ, հավանաբար մոռացել է, որ ընտրացուցակներն արգելափակող սահմանադրական ժապավենն ինքն է կտրել հայկական կոնյակի բարձր հովանու ներքո։

Ուրեմն կողմնորոշվեք․ կամ առանց վայնասունի ատում եք ձեզ կերակրատաշտից զրկողներին, ի դեպ, դա ամենաազնիվն է, կամ պահպանում հայի կերպարը ու գնում քաղաքական ապաշխարհության առանց Բուքիքիոյի,


հակառակ դեպքում Սասունը ճիշտ է, երբ հիշեցնում էր ԱԺ-ի պատերին թաքնված արյունը․․․ Հաջողություն:

Նվեր Մնացականյան

Сообщение Ամբողջ Հայաստանն էիք զոմբիացնում ժամկետանց մթերքներով ու սպանում զինվորական բժշկին քեֆ անելու համար․ Նվեր Մնացականյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->