>

Այս թխվածքի յուրօրինակությունը նրանում է, որ թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է և ստացվում է նրբահամ թխվածք նուրբ կրեմային միջուկով:




Քոչարյանի զոհերը

Բաղադրիչներ




4 հատ ձու, 115 գ ալյուր, 1 բաժակ ջուր
2 բաժակ տաք կաթ, 125 գրամ կարագ
1 բաժակ շաքարավազ, 1 թ.գդալ վանիլին
Պատրաստման եղանակը

Առանձնացնել դեղնուցներն ու սպիտակուցները: Սպիտակուցին ավելացնել մի պտղունց աղ և հարել մինչև պնդանա:


Կարագը հալեցնել և մի փոքր սառեցնել:


Ձվի դեղնուցները հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը և ջուրը: Շարունակել հարելով ավելացնել հալեցրած կարագը և հարել, որ ստացվի համասեռ զանգված: Ավելացնել կաթը, ալյուրը, կրկին խառնել, այնուհետև զգուշությամբ ավելացնել հարած սպիտակուցը:

Ջեռոցի տապակը յուղապատել և թեթևակի ալյուր շաղ տալ: Լցնել խմորը և եփել մոտ 1 ժամ 180 աստիճանի տակ: Սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և մատուցել:

Сообщение Ուղղակի ապշեցուցիչ է, թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, իսկ ուտելիս՝ հալչում բերանում, ահա թե ինչ է անհրաժեշտ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->