>

Երեկ Yans ակումբում կայացավ երգչուհի Քրիստինե Պեպելյանի մենահամերգը: Վերջին անգամ երգչուհին երկու տարի առաջ էր ակումնաբային համերգ ունեցել: Լեփ-լեցուն սրահում հավաքված հյուրերը վայելեցին Քրիստինեի հին ու նոր կատարումները: BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին նշել էր «Հանդիսատեսը շատ լավ գիտի՝ ինչ սպասի արտիստից, որովհետև յուրաքանչյուրն իր ասելիքն ունի: Կարծում եմ, երբ ամեն անգամ հանդիպում եմ իմ հանդիսատեսի հետ, նրանց ինձնից երաժշտություն են սպասում: Երգի պրեմիերա կլինի՝ նվիրված բոլոր երեխաներին։ Բնականաբար, ես կերգեմ Արեգի համար, և այդ ժամանակ բոլոր ծնողները կպատկերացնեն իրենց երեխաներին: Առաջին անգամ բենդով և համերգային ծրագրով կհնչի «Անավարտ թռիչք» երգը: Շատ ուրախ եմ, որ այդ երգը պետք է հնչի: Իմ հին երգերը մարդիկ շատ են պահանջում, կարծում եմ՝ այս համերգից հետո մենք կպատրաստվենք ավելի մեծ համերգի, որտեղ շեշտը ավելի շատ կլինի հին երգերի վրա»:




Քոչարյանի զոհերը

Պրեմիերաներից մեկը, որը երգչուհին նվիրել էր որդուն` Արեգին, հատկապես գեղեցիկ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Բեմում նաև Ռազմիկ Ամյանն էր, ում հետ կատարեցին «Ով սիրուն, սիրուն երգը»:




               
Նյութը` Սիրանուշ Գրիգորյան



Сообщение Հայտնի հյուրեր, հին ու նոր երգեր. ինչպես է անցել Քրիստինե Պեպելյանի համերգը появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->