>

Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման։ Նրանք նշում են, թե ճանապարհի նախագիծը խոչընդոտներ է ստեղծում իրենց անվտանգության համար:


Բնակիչները պետությանն են վաճառել նաև իրենց պատկանող ավտոտնակները, նրանք նշեցին՝ խնդիր չեն տեսնում, որ դրանք պետք է քանդվեն.







Քոչարյանի զոհերը

«Ոչ ոք չի ասում, թե խնդիրն ավտոտնակներն են: Ներկայացված մուտքերն անհաջող են, դրանց անվտանգություններն ապահովված չեն: Ոչ ոք թող չմտածի, թե մենք ավտոտնակի կռիվ ենք անում, մենք մեր ճանապարհի անվտանգության և հարմարավետության հարցն ենք քննարկում»,-ասաց բնակիչներից մեկը՝ նշելով, որ դեմ չեն լինի նաև, եթե տարածքը կանաչապատեն, պուրակ կառուցեն:

«Մենք ոչ թե դեմ ենք ճանապարհի կառուցմանը, այլ ասում ենք, որ մեր թաղամասի ելքային ճանապարհ մնում է միայն մեկը: Այժմ ունենք երեք մուտք, երեք ելք. նախագծով տալիս են չորս մուտք, մեկ ելք: Նույնիսկ ոչ աշխատանքային ժամին հնարավոր չէ այդ մի ելքից դուրս գալ»,-ընդգծեց ակցիայի մեկ այլ մասնակից:


Բնակիչներն ասացին նաև, որ ավտոճանապարհը պետք է նվազագույնը 12 մետր հեռավորություն ունենա բազմաբնակարան շենքի մուտքից, բայց իրենց խոսքով՝ ըստ նախագծի՝ այդպես չէ:



Մինչ քաղաքացիները դժգոհում էին, շինարարական աշխատանքներն սկսեցին, քանդեցին ավտոտնակները, սակայն բնակիչներից մեկն ասաց, թե չի թողնելու իր ավտոտնակը քանդել, որովհետև դրա դիմաց ամբողջական փոխհատուցում չի ստացել: Քաղաքացու խոսքով՝ պայմանագիրը ստորագրելիս դրա պայմաններին չի ծանոթացել, իրեն փոխհատուցել են մոտ 3 000 000 դրամ՝ ավտոտնակի համար, մինչդեռ պետք է տրամադրեին նաև 600 000 դրամ, քանի որ ավտոտնակը նաև որպես արհեստանոց է ծառայել:

«Մի քանի անգամ դիմել եմ փոխհատուցման համար, բայց չեն պատասխանել: Թույլ չեմ տալու՝ քանդեն ավտոտնակը, մինչև գումարը չփոխհատուցեն»,-նշեց բնակիչը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->