>

Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել…

Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք տարաբնույթ են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչեւ ի սրտե դրական․․․




Քոչարյանի զոհերը

Վախս, ահա, այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջեւ է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան կարծիքներ, որոնք վաղուց են հատել սովորական դրականի սահմանագիծը․․․


Ֆեյսբուք սոցիալական ցանցում, օրինակ, մի այցելու իմ մասին թողել է հետեւյալ գրությունը. «Իրեն հիշելով` ես հավատում եմ բարոյականությանը, կամքին, ազնվությանը, իրեն հիշելով` փորձում եմ չդավաճանել ինքս ինձ»․․․




Ի՞նչն է ուրեմն վախեցնում ինձ. մի՞թե հաճելի չէ սեփական անձի մասին այսպիսի թեկուզ 1 կարծիք լսել: Հաճելին հաճելի է, սակայն նաև` վախենալու…

Այն պահից, երբ 1-ին անգամ գրիչ եմ վերցրել եւ հոդված գրել` ինքս ինձ հաշիվ եմ տվել, որ հրապարակային դեմք եմ այլեւս ու ուզել եմ, շատ եմ ուզել լինել անբիծ․․․

Անբիծ ազնվությամբ, անբիծ բարոյականությամբ, անբիծ արդարությամբ, անբիծ նպատակներով: Քավ լիցի, չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, սակայն բծեր, ինչպես հասկանում եք, առաջացել են․․․


Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ․․․

Ազնիվ, անբիծ, արդար, բարոյական, անշահախնդիր. ինձ բնորոշելու համար այսպիսի բառերի օգտագործման թեկուզ աննշան դեպքերի հանդիպելիս ես ափսոսում եմ, որ չեմ կարողացել կատարյալ լինել ու երբեք էլ չեմ կարողանա․․․

Հաջորդ պահին վախենում եմ, քանի որ նման բառերի, մակդիրների օգտագործումը ապացույցն է, որ տվյալ անձը, գրության հեղինակը, այդ 1 հոգին, 1+-ի այդ միակ, եզակի հետեւորդը իր համար կարեւոր ինչ-որ բան է փնտրել ու գտել իմ գործունեության մեջ․․․

Նա ոգևորվում է ինձնով, հպարտանում, հիանում եւ դրանից մի չնչին, սակայն կարեւոր դրական լիցք է ստանում, գուցե և դառնում Ազատ ու Երջանիկ Հայաստանի համար մղվող պայքարի հետեւորդ ու դա անում է` մտածելով որ ես` Նիկոլ Փաշինյանս, ազնիվ եմ, արդար, բարոյական, անշահախնդիր․․․


Ահա այստեղ է, որ վեր է հառնում վախը: Իսկ ի՞նչ կլինի այդ մարդու հետ, եթե նա մի օր իմանա, որ այդ նույն Նիկոլ Փաշինյանը այսինչ տարվա այսինչ ամսվա այսինչ օրը, այսինչ վայրում անազնիվ մի քայլ է արել այսինչի նկատմամբ:
Կամ` անարդար է վարվել այսինչի հետ: Կամ` բարոյապես կասկածելի ինչ-որ արարք է կատարել: Կամ` շահախնդրություն է ցուցաբերել այսինչ հարցում: Կամ, կամ, կամ, կամ…

Ցանկացել եմ, միշտ ցանկացել եմ անբիծ լինել, քանի որ հասկացել եմ, որ պատասխանատու եմ մարդկանց առջեւ, մարդկանց համար: Չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, սակայն` հասկանո՞ւմ եք, բծերից խուսափել չի հաջողվել:

Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ: Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել…

Հ.Գ. Նաեւ վախենում եմ գրածս սխալ հասկանաք: Սխալ չհասկանաք: Ու չվախենաք: Չեմ հիասթափեցնի:

Նիկոլ Փաշինյան / «Արթիկ» ՔԿՀ մենախուց. 23, դեկտեմբեր, 2010թ.

Сообщение «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ». Նիկոլ Փաշինյանի գրածը՝ կարդացեք մինչև վերջ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->