>

ԵՐԿՐԻ ԿՈՒՅՐ ԱՂԻՔԸ ԵՎ ՈՒՂԵՓԱԿՈՑ-ԳԵՐԱՆՆԵՐԸ

Նախ ուրախությամբ արձանագրեմ մի շա՜տ կարևոր փաստ. «ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 թվականի ապրիլի 5-ին»: Ես բնավ չեմ կասկածում, որ անհրաժեշտ 650 000 «ԱՅՈ»-ն ստանալու ենք:

Երբ մարդը տառապում է արդեն թարախակալված կույր աղիքից, դիմում է բժշկի, և վերջինս հեռացնում է այդ այդ վնասակար կույր աղիքը: Ովքե՞ր են հիմա դեմ կանգնել, որ Հայաստանի մարմնին խանգարող այդ կույր աղիքը հեռացվի:

Էլի Փաշինյանը պիտի խառնվեր էդ գործին, որ ամեն ինչ իր տեղը դրվեր: Խառնվեց հիմնավոր փաստերով՝ թիկունքին ունենալով մի ողջ ժողովուրդ:

Փաշինյանն այս անգամ էլ անցավ ռուբիկոնը, անցավ վստահ, որ ՍԴ-ի այդ անտանելի թնջուկը լուծելը հեղափոխության շարունակությունն է, որովհետև մնացել են ու դեռ կան մի քանի բարիկադներ, որոնք վերացնել է պետք: Այդ տխրահռչակ հհկ-ն գիշերով հավաքվեց ու, իրենց ասելով, «կոշտ հակահարված» տվեց Փաշինյանին:




Քոչարյանի զոհերը

Տո այ լամուկներ, ձայն չէիք հանում, երբ կեղծվում էր ձեր իսկ հորինած Սահմանադրությունը, և դուք իշխանության ներսում ապահովեցիք այդ կույր աղիք հրոյի «իշխանությունը»:
Որ հհկ-ականները դեմ են, հասկանում եմ նրանց – իրենք են աճեցրել այդ կույր աղիքը և ամեն զարտուղի ճանապարհով գնով պիտի պահեն:

Հասկանում եմ նաև, թե ԱԺ-ում Փաշինյանի ջախջախիչ ելույթից հետո գիշերով ինչպես հավաքվեցին հհկ իրենց որջում և կույր աղիքի վիրահատության դեմ իրենց քարոզը կարդացին, թե՝ «Սա հակատրամաբանական, հակաիրավական և հակասահմանադրական փոփոխություն է»:


Ձյուն գա ձեր գլխին, ուրեմն խորամանկորեն, ձեր իսկ թխած Սահմանադրությունը ոտնահարելով, ՍԴ-ում հրո անունով ական դնելը իրավական էր, իսկ այդ ականը վնասազերծելու քայլերն անիավակա՞ն են:




Չնայած հիմա այդ հհկ-ին շան տեղ դնող չկա, բայց ինձ անհասկանալի է այն գունափոխված էդմոն մարուքյանը: Սպասելի էր, որ իրեն «ընդդիմադիր» համարող այդ կերպարը պիտի բարբաջի, թե՝ «սխալ է այդ վիրահատությունը…»:

Փորձում եմ իրեն էլ հասկանալ – մարդը պարզապես անհավատ է ամեն դրական տեղաշարժի: Անհավատ էր այն ժամանակ, երբ Փաշինյանը «Մերժիր սեռժին» կարգախոսով մի քանի հոգով քայլարշավի ելավ, ու ինքը, լինելով «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, չհավատաց դրա հետագա արդյունքներին ու (վախի՞ց, թե՞ սեռժի հանդպ ունեցած սիրուց) չմիացավ շարժմանը:

Չհավատա՞ց, թե՞ մարուքյանն է՜ն գլխից սեռժական ականներից մեկն է, որ առայժմ խնամքով թաքցնում է իրեն՝ հագնելով կեղծ և շինծու «ընդդիմադիրի» սև պատմուճանը: Եթե չէ, էլ ինչպե՞ս հավատաս նրան, որ ամեն նորի, հեղափոխության ոգով թելադրված ամեն բարեփոխումի ուղեփակոց-գերան է դառնում: Պառլամենտական ընտրություններում դրան ձայներ տվածները կարո՞ղ է հնց այդ ուղեփակոց-գերանը դառնալու համար են ձայն տվել:

Երեկ էլ, զոհի կերպարանքով ու տխրադեմ գրում է. «Հայտնի նիստից հետո նամակներով սպառնալիքներ եմ ստանում գնդակներ որոտալու մասին»: Ստում ես, մարուքյան, դե մեկն ու մեկի անունը տայիր:

Քո մթագնած ուղեղը, մարուքյան, կարգի բերող մի քանի փաստեր համադրեմ:

2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ, որից «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 884 հազար 86 ընտրող: Այս կույր աղիքի վիրահատության հանրաքվեին «այո» ասելու համար անհրաժեշտ է 650 000 քվե:

Դու, մարուքյան, մի՛ մասնակցիր դրան, բայց որ 650 հազարից ավելը պիտի «այո» ասեն, ես քեզ հավատացնում եմ: Վկան ամբողջ Հանրապետությունով մեկ թավշյա հեղափոխությանը մասնակցողների ակտիվությունն ու հավատը: Հավատ, որից դու այդպես էլ չունեցար:


Թե դու այն ամիսներին ո՞ր գրողի ծոցն էիր կորել, չգիտեմ, բայց որ Պառլամենտ քո գալուն քեզ քվե տվողներից շատերն ափսոսալու են իրենց ձայները, դա հաստա՛տ գիտեմ:

Որքան ուզում ես վնգստա, որքան ուզում ես տարբեր կայքէջերում քո թույնը շարունակիր թափել ու «ընդդիմադիր» խաղալ, քո ասածները կոպեկի արժեք չունեն:

Քո բոլոր հերյուրանքների մեջ, մարուքյան, միայն մի՛ ճշմարիտ տող կա. «Դա հրայր թովմասյանի հոր տունը չի…»:

Եվ դու, այ ուղեփակոց-գերան, տապակվելու ես քո իսկ եխիդնի կեցվածքի թավայի մեջ, իսկ երկիրը, դու ուզես, թե չուզես, շարունակելու է բարեփոխումների իր ճանապարհը: Ես պարզապես չեմ կարող հասկանալ, թե շարունակ գունափոխվող և մինչ օրս էլ սեռժից զգուշացող էս տղան ի՞նչ է ուզում, կամ ու՞մ դեմ և հանունի ինչի՞ է պայքարում:

Այ մարուքյան, դու ընդամենը թույնով լցված քայլող սրվակ ես:

Կույր աղիքի վիրահատությունը կատարվելու է, մարուքյան:


Իսկ դու շարունակիր ոգևորվել Հայաստանը կեղտերից մաքրողներին «խստորեն դատապարտող» հհկ-ականների լաց ու հառաչով, շարունակիր ոգևորվել քոչարյան ռոբի շներից էն իսագուլյան կոչվածով, որը հեղափոխության կոչ է անում, ուղիղ եթերում խոսում է պետական հեղաշրջման, հակապետական գործունեության մասին։

Վիրավորանքներ է հնչեցնում ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյանի հասցեին։

Արցախի նախագահին կոչ է անում բանակ մտցնել Հայաստան… Ոստիկանական և Պաշտպանության կառույցներին կոչ է անում դուրս գալ պետության դեմ, հայ ժողովրդի դեմ։

Ոգևորվիր իրեն գեներալ կարգած իշխանություններին դավաճանած ու իրեն նոր հեղափոխության լիդեր համարող էն վանեցյանով, որ հայտարարում է, թե՝ «Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ»:

Այ վանեցյան, դու ո՜ւր, օրենքն ուր: Պարզապես մեղքս գալիս ես, վանեցյան…

Մահափորձների սովոր այ թափթփուկներ, պատե-պատ տվեք ձեզ, որից… պակասելու են միայն ձե՛ր ճակատները:

Ականջիդ օղ արա, մարուքյան, որ Ավգյան ախոռների մաքրման գործից մնացել է էն մի կտորը:

Մաքրման այս վարար գետը դրան է՛լ է հասնելու, ինչքան էլ էն չուգուն հրոն նորից պնդի, թե՝ «Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու Իմ քայլը մեծամասնության նախաձեռնությունը պետք է արժանանա Սահմանադրական դատարանի եզրակացությանը»:

Դու խու՞լ ես, թե՞ խուլ ես ձևանում, այ կույր աղիք հրո, չհասկացա՞ր, որ այս հանրաքվեն քո կարծիքի կարիքը չունի:

…Ես այն 884 հազար 86 ընտրող անձանց հետ եմ, ովքեր պառլամենտական վերջին ընտրություններին իրենց ձայնը տվեցին երկիրը վերափոխած ուժին:

Նրանք հավատացին ու հավատում են, որ Հայաստանը վերջապես Նորացվել է, վերջապես մաքրվել է:

Այդ հավատով՝

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Այ մարուքյան, դու ընդամենը թույնով լցված քայլող սրվակ ես…Այ վանեցյան, դու ո՜ւր, օրենքն ուր. Պարզապես մեղքս գալիս ես, վանեցյան… появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->