>

Հպարտանալու հայ մեծեր ունենք, որոնք աշխարհի որ ծայրում էլ լինեն, բարձր են պահում հայի անունն ու պատիվը: Նրանց շնորհիվ աշխարհի ամեն անկյունում հնչում է հայի անունը, և նրանք ամենուր պատվով են ներկայացնում հայ ժողովրդին ու հայաստանը:

Այդ հանճարներից մեկն էլ Եվգենի Պետրոսյանն է;
Պետրոսյանը բարձր է գնահատել հայ ժողովրդի իրականացրած թավշյա , անարյուն հեղափոխությունը, հորդորելով երբեք չհրաժարվել նպատակից, և սիրել Հայրենիքը սեփական տան նման:
Եվգենի պետրոսյանը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է հայկական հումորի հանդեպ իր վերաբերմունքի, հայերեն սովորելու մտադրության և Ցեղասպանության մասին գրքեր կարդալու փորձերի մասին։




Քոչարյանի զոհերը

Ռուսաստանցի հումորիստ Եվգենի Պետրոսյանը մտադիր է գրական հայերեն սովորել, թեև տիրապետում է բարբառներից մեկին և հասկանում է մայրենի լեզվի 90 տոկոսը։ Այդ մասին նա պատմել է Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։





Պետրոսյանը ծնվել է Բաքվում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1961թ.-ին նա տեղափոխվել է Մոսկվա` երազելով դառնալ դերասան։
«Երիտասարդ տարիքում խոսել եմ հայերեն, բայց Բաքվի բարբառով, որը տարբերվում է երևանյանից», – ասել է հումորիստը։

Նա պատմել է , որ երիտասարդ տարիքում նպատակ է ունեցել կատարելապես տիրապետել ռուսերենին և «ճանապարհին» հայերենը քիչ–քիչ մոռացության է մատնվել։ Այսօր արտիստն ուզում է վերականգնել մայրենի լեզվի իմացությունը։

«Ինձ հայրս սովորեցրել է լինել գրագետ, և ես վախենում եմ ինչ–որ անգրագետ բան ասել։ Ուստի խոսելիս երբեմն հայերեն բառեր եմ ասում, բայց շատ զգույշ», – պատմել է Պետրոսյանը։


Արտիստը խոստովանեց, որ իրեն շատ է դուր գալիս հայկական հումորը` խայթող, խորը և անակնկալներով լի։ Պետրոսյանը նշեց, որ բազմիցս հանդիպել է «Comedy club»–ի ներկայացուցիչների հետ և խորհուրդ տվել չօգտագործել վիրավորական արտահայտություններ, քանի որ դա, նրա համոզմամբ, «չի մտնում հայերի մտածողության, մշակույթի և աշխարհայացքի մեջ»։ Պետրոսյանը համոզված է, որ հայկական հումորին խորություն են հաղորդում «թախիծի նոտաները»։

«Մեր ժողովրդի բարդ ճակատագիրը ստիպում է գնահատել հումորը», – նշեց նա։

Հումորիստը մի պատմություն է պատմել . մի անգամ խնջույքի ժամանակ ներկաներից մեկը տխուր հայկական երգ է երգել։ Մյուս հյուրը խնդրել է ինչ–որ ուրախ բան երգել, բայց Պետրոսյանը միջամտել է և թույլ չի տվել` հայտարարելով, որ այդ թախիծը երաժշտության և ժողովրդի հումորի մեջ ներթափանցել է անցած դաժան ճանապարհի պատճառով։

«Ես հաճախ փորձել եմ գրքեր կարդալ Ցեղասպանության մասին, բայց չեմ ավարտել, քանի որ սիրտս ցավել է և լաց եմ եղել։ Ամբողջ աշխարհը պետք է հիշի և ընդունի դա` որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ աստիճանի կարող է հասնել չարագործությունը», – ընդգծել է հումորիստը։


Նշենք, որ Եվգենի Պետրոսյանը Հայաստան է ժամանել նոյեմբերի 20–ին։ Նա արդեն հասցրել է փոքր համերգ տալ, և նոյեմբերի 24–ին ելույթ է ունեցել մեծ մենահամերգով։ Պատմական հայրենիք այցի ընթացքում Պետրոսյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան և Խոր Վիրապ։

Եվգենի Պետրոսյանը ծնվել է 1945 թվականին, Բաքվում, հայ մաթեմատիկոս Վահան Պետրոսյանցի և հրեա Բելլա Գրիգորևնայի ընտանիքում:
1962 թվականից սկսել է խաղալ պրոֆեսիոնալ բեմերում։ Սովորել է Մոսկվայի պետական դրամատիկական թատրոնում։ 1960-ականներից մուտք է գործել հեռուստատեսություն։ 1964 թվականին Մոսկվայի «Օստանկինո» համերգների դահլիճից վարել է «Կապույտ կրակներ», «Հումորի երեկոներ», «Արտլոտո», «Առավոտյան փոստ», «Անշլագ» և այլ հաղորդումներ։ 1970 թվականին ճանաչվել է ԽՍՀՄ էստրադային արտիստների 4-րդ մրցույթի հաղթող։
Բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ
1979 թվականին հիմնել է «Մանրապատումներ» թատրոնը, որին կից գործում է «Էստրադային հումորի կենտրոն», որտեղ հավաքվել են 19-20–րդ դարերի էստրադայի պատմության բացառիկ իրեր՝ թերթեր, ամսագրեր, լուսանկարներ, վահանակներ և այլն։ Գրել է բազմաթիվ հաղորդումների սցենարներ։ Թողարկել է Ելենա Ստեպանենկոյի «Առաջ կանայք» և «Միացեք, ծիծաղում ենք» հաղորդումները։

1994 թվականից եթեր է հեռարձակվում նրա «Սմեխապանարամա» հաղորդումը, որում ներկայանում են խոսակցական ժանրի տարբեր սերունդների վարպետներ։ 1999 թվականին կայացել է «Ընտանեկան ուրախություններ» ներկայացման պրեմիերան, որը մինչ օրս բեմադրվում է Էստրադային թատրոնի բեմում։ 2000-2005 թվականներին հեղինակել է «Կատակ կատակի ետևից» հաղորդումը[7]:
Հեղինակ է «Ցանկանում են արտիստ դառնալ», «Եվգենի Պետրոսյանը անեկդոտների աշխարհում», «Մեծ խճանկար», «Ինչի վրա է ծիծաղում Պետրոսյանը» գրքերի։
1963 թ.-ից բազմիցս հանդես է եկել Հայաստանում:

Եվգենի Պետրոսյանը 2018 թվականին բաժանվել է կնոջից՝ դերասանուհի Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել են ավելի քան 30 տարի:

Сообщение Եվգենի Պետրոսյանի այս պատմությունը ցնցեց ողջ հայ ժողովրդին․․․ Նա խոստովանեց появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->