>

Վերջերս երգիչ Սևակ Ամրոյանն Ինստագրամի իր էջում ռոմանտիկ լուսանկար է հրապարակել՝ «Իմ սերը» մակագրությամբ:

Երգիչը ցույց չի տվել, թե ով է լուսանկարի աղջիկը, բայց հրապարակումն առաջացրել է երկրպագուների հետաքրքրությունը:




Քոչարյանի զոհերը

Երգիչը նշեց, որ իր հրապարակումը մեկնաբանել չի ցանկանում: Թե ով է իր ընտրյալը, Սևակը գերադասում է առայժմ չբացահայտել:




Բայց վերջինիս երկրպագուները չեն բավարավել նրա պատասխանից և շարունակում են ենթադրություններ անել, թե ով է Սևակի ընտրյալը:


Երկրպագուներից շատերն են կարծում, որ Սևակի ընտրյալը Սոնա Ռուբենյանն է։ Կարծիքները հիմնավորում են ՝ «Իմ ու Սևակ Ամրոյանի խելահեղ տանգոն ծաղկաձորի սարերի լանջին» այսպես Սոնա Ռուբենյանը մեկնաբանել էր նրանց տեսանյութը։

Բացի այդ, Սևակը և Սոնան հաճախ են սկսել միասին լուսանկարներ տեղադրել համացանցում:


Եվ վերջապես երկրպագուների աչքից չի վրիպել, որ Սևակի կողմից իր ընտրյալի հետ հրապարակված լուսանկարում երևացող աղջկա ձեռքը և մարզակոշիկները կարծես թե հենց Սոնա Ռուբենյանին են:

Ամեն դեպքում այս ամենը՝ Սևակի և Սոնայի երկրպագուների ենթադրություներն են, որոնք ինչքանով է իրականության համապատասխանում հայտնի չէ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->