>

Հարց տիկնոջր` Սահմանադրությու՞նն է ժողովրդի համար, թե ժողովուրդը` Սահմանադրության. Եթե տիկին Ալավերդյանը Մարսից չի իջել, ապա պիտի տեղյակ լինի ժողովրդի պահանջներին…


ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Սահմանադրական փոփոխությունները անում են հանրաքվեի միջոցով, որպեսզի ժողովրդին ընդգրկեն հակասահմանադրական գործընթացում,- ասում է մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Հարց տիկնոջր` Սահմանադրությու՞նն է ժողովրդի համար, թե ժողովուրդը` Սահմանադրության։







Քոչարյանի զոհերը

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը:



Այլ կերպ ասած` ժողովու՞րդը պիտի ծառայի Սահմանադրությանը, թե Սահմանադրությունը` ժողովրդին, ժողովու՞րդն է Սահմանադրություն փոխողը, թե՞ ինքը պիտի փոխվի, եթե Սահմանադրությունը այլևս չի բավարարում իր պահանջները։ Իսկ եթե տիկին Ալավերդյանը Մարսից չի իջել, ինչում բոլորն են համոզված, ապա պիտի շատ լավ տեղյակ լինի ժողովրդի պահանջներին, թեկուզ և` որպես մարդու իրավունքների նախկին պաշտպան։ Եվ, ընդհանրապես, եթե ուշադրություն դարձրել եք, հանրաքվեի գաղափարը չընդունողները հիմնականում նրանք են, որ ժողովրդի կարծիքը երբեք հաշվի չեն առել և այսօր իրենց դիրքորոշումը «հիմնավորելու» համար հագել են այդ նույն ժողովրդի պաշտպանի թիկնոց ու խոսում են իշխանությունների կողմից ժողովրդին գործիքի վերածելու մասին։ Նրանց համար շատ անսովոր ու անհասկանալի է, թե ինչպե՜ս կարելի է պետական կարևորագույն հարց լուծելիս հաշվի առնել ժողովրդի կամքը։ Իսկ այդ կամքը իմանալու համար, թող փորձեն դուրս գալ մարդամեջ ու այնտեղ խոսեն հանրաքվեի անընդունելի լինելու մասին։ Մեկ անգամ էլ թարմացնեմ պետական կարևորագույն հարցերը հանրաքվեով լուծելու հակառակորդների հիշողությունը` հանրաքվեն ժողովրդի կամարտահայտության ամենաժողովրդավարական ձևն է։ Ողջ եղեք…

Сообщение Հարց տիկնոջր` Սահմանադրությու՞նն է ժողովրդի համար, թե ժողովուրդը` Սահմանադրության. Եթե տիկին Ալավերդյանը Մարսից չի իջել, ապա պիտի տեղյակ լինի ժողովրդի պահանջներին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->