>

Մոսկվայում ամփոփվել են «Տարվա մասնագետ» մրցույթի արդյունքները: Մրցույթն իրականացվում է «Առողջ Մոսկվա» ամենամյա նախագծի շրջանակներում:

Ըստ մրցույթի վերջնարդյունքների՝ վնասվածքաբանության ոլորտում «Տարվա մասնագետ» է ճանաչվել հայազգի Նորայր Զաքարյանը, ով ներկայումս մոսկավյան թիվ 31 կլինիկական հիվանդանոցի լավագույն վնասվածքաբան-օրթոպեդներից է:




Քոչարյանի զոհերը




Նշենք, որ 2016-ից ի վեր Նորայրը հանդիսանում է Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդը:

Հավելենք նաև, որ Նորայար Զաքարյանն ամեն տարի այցելում է հայրենիք, այստեղ իրականավնում բարդ ու կարևոր վիրահատություններ, իր պրոֆեսիոնալիզմն ու փորձը փոխանցում հայաստանցի մասնագետներին:



Այս տարի ևս նախատեսված է որոշակի ծրագիր իրականացնել հայաստանյան հիվանդանոցներից մեկում, որը գտնվում է Գյումրիում: Այսօրվանից՝ փետրվարի 7-ից Գյումրիում մեկնարկում է մի ծրագիր, որի շրջանակներում իրականացվելու է գործնական դաս-դասախոսություն ազդրի կոտրվածքների հետ հատուկ աշխատանքներ տանելու սկզբունքների թեմայով:

 

Сообщение Նորայր Զաքարյանը ճանաչվել է Մոսկվայի լավագույն վնասվածքաբան-օրթոպեդ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->