>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ի առավոտյան հրապարակեց 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածծնդի հրապարակում իր ելույթի համազգային կոնսենսուսի գաղափարի 6 կետերը, 6 սյուներ, որոնց շուրջ ըստ նրա պետք է կառուցվեր այդ գաղափարը:

Թե ինչու է Հայաստանի վարչապետը դրանից 6 ամիս անց որոշել հիշեցնել հանրությանն այդ մասին, կամ եթե ոչ հանրությանը, ապա ու՞մ, պարզ չէ: Նույն օրը երեկոյան Իմ քայլը մեծամասնությունը հրապարակեց Սահմանադրության փոփոխության նախագիծ,




Քոչարյանի զոհերը

որը մեղմ ասած վիճահարույց է տարրական իրավագիտության եւ սահմանադրականության տեսանկյունից: Մեծամասնությունը դրել է քաղաքական խնդիր եւ ներկայացրել տեւական ժամանակ ծավալվող ու թեժացած այդ խնդրի լուծումը:




Կապ կա՞ այդ երկու հրապարակումների՝ վարչապետի համազգային կոնսենսուսի մասին հիշեցման, ու Իմ քայլի մեծամասնության ներկայացրած թղթերի միջեւ: Արդյոք փետրվարի 5-ի առավոտյան վարչապետի հիշեցումը յուրօրինկ օգնության դիմում էր հանրությանը, երեկոյան սպասվող փոփոխության առնչությամբ:

Օգոստոսի 5-ից հետո կառավարող մեծամասնությունը գործնականում չի արել առարկայական ոչինչ՝ վարչապետի ելույթի օրակարգային կապիտալիզացիայի համար: Կապիտալիզացվել է լոկ մի ֆոլկլորային կարգախոս, որը մի քանի տասնյակ միլիոն դրամի արժողության պաստառների է վերածվել Հայաստանի քաղաքներում: Մնացյալ առումով, առավել եւս կոնսենսուսային վեց կետերի, վարչապետի Ստեփանակերտի ելույթը մնացել է անխնամ:


Իսկ կոնսենսուսային գաղափարն ինքնին հայկական պետականության համար ունի հիմնարար, կարելի է ասել՝ սահմանադրական նշանակություն: Գործնականում, այդ վեց կետերը յուրօրինակ համահայկական Սահմանադրության առաջարկ են՝ հայկական պետականության կենսունակության ողնաշարի շուրջ կառուցվող օրակարգով:

Կշարունակի՞ վարչապետը խնամել այդ առաջարկը՝ հիշեցումից հետո, թե՞ այն կփոշոտվի երկրորդ անգամ: Ի վերջո, կոնսենսուսի հռչակումը ենթադրում էր հաջորդական քայլեր՝ այն ձեռք բերելու ուղղությամբ, որոնք չեն արվել:

Prime Minister Nikol Pashinyan announced on February 5 in the morning of August 5, 2019, the 6 points of the pan-national consensus idea, 6 columns around his Stepanakert Renaissance Square, around which he thought the idea should be built.


It is not clear why the Prime Minister of Armenia decided to remind the public about it six months later, or if not the public, then, who? On the same evening in the evening, My Majority published a draft constitutional amendment that is, to put it mildly, controversial in terms of elementary law and constitutionality. The majority has put forward a political problem and presented a solution to this long-running and heated problem.

Is there a link between these two publications, the reminder of the Prime Minister’s national consensus, and the papers presented by the majority of My Steps? Was the Prime Minister’s reminder of the morning of February 5 a special call to the public for the expected change in the evening?

Since August 5, the ruling majority has done virtually nothing to capitalize on the prime minister’s speech. Only a folk slogan that has been capitalized into tens of millions of drams has been capitalized in Armenian cities. On the other hand, especially on the six consensus points, the speech of Prime Minister Stepanakert has been neglected.

Сообщение Վարչապետի օգնության կոչը‼Պետք է աջակցել մեր վարչապետին⤵️⤵️⤵️🇦🇲ինչ է պատահել появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->