>

ՀԱՆՐԱՔՎԵ՝ համաժողովրդական քվեարկություն, հանրավճռի՝ ժողովրդական հարցման մի տեսակը, որով վճռվում են տերիտորիալ, ազգային ինքնորոշման, վարչակարգի ու պետական կյանքի և նման կարևորագույն հարցեր (պլեբիսցիտ):

Ապրիլի 5-ին տեղի է ունենալու հանրաքվե: Մարդկանց մի ստվար զանգված ոգևորված է այս ամենով՝ չհասկանալով իրողությունը: Կարծում եմ՝ հենց իշխանավորները իրենք էլ չգիտեն, թե ինչ պահանջեն «սպասվող» հանրաքվեից՝ Հրայր Թովմասյանի ա՞նձը, ՀՀ Սահմանադրության անկատարությո՞ւնը, Սահմանադրական դատարանի իրավունքների սահմանափակո՞ւմը, վարչապետի իրավունքների շրջանակի ընդլայնո՞ւմը, Հայաստանի ներկան ու ապագա՞ն:




Քոչարյանի զոհերը

Հատուկ հասարակ ՀՀ  քաղաքացիների համար բացատրեմ, թե ինչ է իրականում ուզում Նիկոլ Փաշինյանը.  Սա քաղաքական կապրիզ է և ոչ ավելին:  ՀՀ Սահմանադրական դատարանի 7 անդամներին հեռացնելու նրա անձնական ցանկությունը վերածվեց ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեի` բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային


խախտումներով: Այս մասին բազմիցս խոսվել է քաղաքական ընդդիմադիր ուժերի, այնպես էլ իրավաբանական հանրույթի ճանաչված ներկայացուցիչների կողմից: Հեղափոխական խոստումները շատ էին, և թվարկելը անվերջ է: Ո՞րն է հարցադրումը, առհասարակ, ի՞նչ հարց են դնելու ՀՀ քաղաքացու առաջ, քաղաքացին ինչի՞ն պետք է ասի «այո», ինչին՝ «ոչ»:   




Իշխանության գործողություններին տրվել են բազմաթիվ քաղաքական գնահատականներ, սակայն այս գործընթացը, բացի քաղաքական գնահատականից, ենթադրում է նաև իրավական գնահատական, որտեղ ամրագրված կլինեն կատարված բոլոր խախտումներն ու դրանց համակցությանը քրեա-իրավական որակում տալու հիմնադրույթները:  

Նիկոլ Փաշինյանն իրականում հանրաքվեի է դրել հետևյալ հարցը.  Համաձայն եք արդյո՞ք, որ Նիկոլ Փաշինյանը ստանա անսահմանափակ իշխանություն, ստեղծի ֆյուրերիկական համակարգ և ամբողջ փողը վերցնի իր ձեռքը՝ անունը դնելով պայքար կոռուպցիայի դեմ։ Պատասխանն ակնհայտ է։  

Ինչևէ, անկախ ամեն ինչից, կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել  «Մեկ Հայաստան» կուսակցության  նախագահ Արթուր Ղազինյանի անչափ կարևոր գրառմանը. Ըստ որի՝ առերևույթ առկա են հիմքեր պնդելու, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, գալով նախնական համաձայնության, տիրացել են ՀՀ Սահմանադրական դատարանի ՀՀ

Սահմանարդրությամբ և մի շարք օրենքներով ՀՀ Սահմանարդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փաստաթղթի ՀՀ Սահմանարդության հետ համապատասխանության մասին եզրակացություն ներկայացնելու ՀՀ ՍԴ լիազորությանը, ինչն ամբողջությամբ տեղավորվում է ՀՀ քրեական օրենսգրծի 300 հոդվածի հանցակազմում:


Մինչ ՀՀ օրինապաշտ և ազնիվ քաղաքացիներին այս անօրինականության մեջ գիտակցաբար ներքաշելը, քաղաքական ուժերը պետք է գնահատեն իրենց գործողությունների հետագա իրավական և քաղաքական հետևանքները և պատրաստ լինեն կրեն քաղաքական պատասխանատվություն իրենց գործողությունների համար:

Ի դեպ, մի կարևոր դիտարկում եմ ցանկանում ներկայացնել ձեր ուշադրությանը, ամենայն հավանականությամբ Սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեի ծախսերը կտատանվեն 2.5-3 մլրդ դրամի սահմաններում:
Ստացվում է, որ ՀՀ հպարտ քաղաքացին  միայն կրելու է քաղաքական իշխանության կողմից պարտադրված արհեստական և օրինականության հետ խորը խնդիրներ ունեցող օրակարգը, այլ նաև սեփական գրպանից է հոգալու դրա իրականացման նպատակով կատարվելիք ծախսերը:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


REFERENDUM – a popular vote, a type of popular inquiry, which deals with territorial, national self-determination, administration and state life and such important issues (plebiscites).
A referendum will be held on April 5. A large number of people are excited about this, not understanding the reality. I think the authorities themselves do not know what to expect from the “pending” referendum – Hrayr Tovmasyan’s message,

the incompleteness of the RA Constitution, the restriction of the Constitutional Court’s rights, the extension of the Prime Minister’s rights, the present and the future of Armenia.
Especially for ordinary Armenian citizens to explain what Nikol Pashinyan really wants. This is a political feud and nothing more. His personal desire to remove the

7 members of the RA Constitutional Court turned into a referendum on amending the RA Constitution with numerous procedural and substantive violations. This has been repeatedly spoken by opposition political forces and prominent representatives of the legal community. There were many revolutionary promises, and the list is endless. What is the question? In general, what question will they be asked before the citizen of the Republic of Armenia, what should the citizen say “yes” to, and then say “no” to?

Many political assessments have been given to the authorities’ actions, but this process, in addition to the political assessment, also implies a legal assessment, which will contain all the violations committed and the basics of their criminalization. Nikol Pashinyan has actually put the following question to a referendum: Do you agree that Nikol Pashinyan will gain unlimited power, create a bureaucratic system and take all the money in his name, naming the fight against corruption? The answer is obvious.

However, I would like to draw your attention to the extremely important post of Arthur Ghazinyan, the leader of the One Armenia Party: According to it, there are grounds to claim that the MPs of the RA NA “My Step” faction, having come to a preliminary agreement, have been subjected to the RA Constitutional Court’s constitution and a number of laws

of the RA Constitutional Court to submit a conclusion on conformity with the RA Constitutionality Document. The authority of the Constitutional Court, which fully fits into the article 300 of the RA Criminal Code.

Сообщение Նիկոլ Փաշինյանի անձնական ցանկությունը վերածվեց ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեի появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->