>

Դևիդ Կոպերֆիլդը կարծես թե դատարանում պետք է ցուցմունք տա։ Նա հայտնի է իր յուրահատուկ ու բարդ աճպարարություններով, ինչպիսիք են, օրինակ, Չինական մեծ պատի միջով անցնելը կամ Ազատության արձանի անհետանալը։


57-ամյա Գևին Կոկսը՝ բրիտանական թագավորական ընտանիքի նախկին խոհարարը, ներկա էր նրա շոուներից մեկին և արդյունքում լուրջ վնասվածքներ էր ստացել։ Ըստ ներկայացման՝ ներկաներից ոմանք անհետանում էին, և դա արվում էր նրանց սրահից դուրս նետելով։








Կոկսն այդ ընթացքում միջանցքում սայթաքել է շինարարական աղբի պատճառով և ստացել ուսոսկրի կոտրվածք, գլխուղեղի վնասվածք և վիրահատություն տարել։ Կոկսը պատմում է, որ մարդիկ գոռալով Կոպերֆիլդին ասում էին իր վնասվածքների մասին, բայց վերջինս նայել է իր վրա և քմծիծաղ տվել։ Նա ուղղակի գնացել է։


Հիմա Կոկսը ցանկանում է մարդկանց տեղեկացնել, թե ինչ գնով են արվում հանրահայտ Կոպերֆիլդի հնարքները։



Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->