>

Առաջարկում ենք պատրաստել այս համեղ օրիգինալ քաղցրավենիքը, որի համն ուղղակի աներևակայելի է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.




Քոչարյանի զոհերը

ձու՝ 4 հատ
շաքարավազ՝ 200գ
ալյուր՝ 2500գ
ջուր՝ 450մլ
ձեթ՝ 300մլ
կիտրոնի հյութ՝ 15-20մլ
կարագ՝ 80գ
Պատրաստման եղանակ.




Կաթսայի մեջ լցնել 250մլ ջուրը և կարագը: Հասցնել եռման աստիճանի՝ միջին կրակի վրա: Մաղելով լցնել ալյուրը՝ անդադար խառնելով: Դրա համար ցանկալի է փայտե գդալ օգտագործել: Պիտի միասեռ զանգված ստացվի:

Դրանից հետո կաթսան հանել կրակից: Հերթականությամբ ավելացնել հավկիթները՝ ընթացքում անդադար խառնելով: Խմորը լցնել հրուշակեղենային պարկի մեջ:


Խորը կաթսայի մեջ տաքացնել ձեթը: Փոքր կտորներով խմոր ավելացնել: Կարևոր է, որ դրանք միմյանց չկպնեն: 

Երբ ոսկեգույն դառնան թուլումբաները, նշանակում է, որ դրանք պատրաստ են: Անհրաժեշտ է հանել ձեթից և դնել անձեռոցիկի վրա:


Վերջում խառնել շաքարավազն ու կիտրոնի հյութը, նաև 200գ ջուր, հասցնել եռման աստիճանի: Եվ թույլ կրակի վրա եփել մոտ 15 րոպե: Թուլումբաները դնել օշարակի մեջ և թողնել 10 րոպե:

Թուլումբան պատրաստ է, բարի ախորժակ:

Сообщение Թուլումբա. համեղ քաղցրավենիք՝ տան պայմաններում պատրաստվող появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->