>

«Ժամանակն է վերջ տալ այս ամոթալի տխմարությանը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվար է ասել, թե որքանով է վավերական լուրը, բայց նյութում մի կարևոր դրվագ կա, որ մի անտեսված, բայց իրականում մեծ խնդիր է հրապարակ հանում:







Քոչարյանի զոհերը

Հայաստանում տարածված անհեթեթության շրջանակներում հոդվածագիրը գրում է, որ Գաբրիելյանի ամերիկյան դոկտորական աստիճանն «իրականում» համապատասխանում է Հայաստանի «գիտությունների թեկնածուի» աստիճանին: Գուցեև հայակական իրավական դրույթով այդպես է, բայց առավել մեծ տխմարություն դժվար է պատկերացնել:

Դոկտորի կոչումից բարձր աստիճան` Ռուտգերսը, Բերքլին, Յեյլը, Հարվարդը, Օքսֆորդը, Լայդենը կամ Քեմբրիջը չեն շնորհում: Էյնշտեյնն ու գրեթե բոլոր Նոբելյան մրցանակակիրներն էլ ունեն նման Արևմտյան դոկտորների աստիճաններ: Իսկ Հայաստանյան որևէ դոկտոր, համաձայն այդ դրույթի և հավատալիքի, ստացվում է, որ կոչումով ավելի բարձր է, քան նրանք, և որ դրսիններն ընդամենը գիտության թեկնածուներ են Հայաստանի դոկտորների համեմատությամբ: Դրանով ստացվում է, որ դրսում «իսկական դոկտորներ» ուղղակի չկան: Միաժամանակ, նույն տրամաբանությամբ, ուզբեկական, ղրղզական, բելառուսական և ռուսական դոկտորներն, օրինակ, հավասար են հայկականններին և դարձյալ բարձր` յուրաքանչյուր Արևմտյան դոկտորներից, որոնք, փաստորեն բոլորը հայկական, ղրղզական և ռուսական համակարգերում թեկնածուներ են:


Այս անհեթեթ հիմարությունը, որ Հայաստանում հիմնվում է տգետ և անհիմն մեծամտության վրա, իսկ իրականում Ռուսաստան-Արևմուտք խորքային հակամարտության դրսևորում է, որով ռուսները հետխորհրդային շրջանում ցանկացան սեփական գիտակրթական համակարգը Արևմտյանից բարձր հռչակել, անշուշտ ձեռնտու էր հայաստանյան նախկիններին, բայց որ այն պահպանում են ներկաները` առնվազն տարօրինակ է:


Ժամանակն է գոնե այս հարցում Հայաստանի համար ամոթալի այս տխմարությանը վերջ տալ և ընդունել, որ բացի ԱՊՀ երկրների դոկտորներից` աշխարհում այլ վայրերում էլ «իսկական դոկտորներ» կան»:

Դժվար է ասել, թե որքանով է վավերական լուրը, բայց նյութում մի կարևոր դրվագ կա, որ մի անտեսված, բայց իրականում մեծ խնդիր է…

Опубликовано Hayk A. Martirosyan Вторник, 11 февраля 2020 г.

Сообщение «Ժամանակն է վերջ տալ այս ամոթալի տխմարությանը». Հայկ Մարտիրոսյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->