>

Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ




Քոչարյանի զոհերը

Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն ստացավ, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան ճանապարհներին առկա ձյան ու բքի պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորներից երեքը՝ ծանր վիճակում տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:




Araratnews.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե այս պահին ինչպես են բժիշկները գնահատում վթարի ենթարկված զինվորների առողջական վիճակը, սակայն հոսպիտալից որևէ հստակ տեղեկություն չհաղորդվեց:


,Բուժհաստատության ղեկավարի օգնականը մեզ հետ զրույցում խնդրեց ավելի ուշ զանգահարել` պատճառաբանելով, թե չգիտի ինչի մասին է խոսքը, և որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել:


Նշենք, որ ըստ հաղորդած տեղեկության` ավտոմեքենայում եղել են վեց զինվոր:

Մանրամանասերը քիչ անց:

Сообщение Արտակարգ․ Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->