>

Մի պետությունում կար ավանդույթ․ մահшպատժից առաջ մարդուն տալիս էին փրկվելու հնարավորություն՝ անցկացնելով հատուկ վիճակահանություն։ Կար 2 թղթիկ, մեկի վրա գրված էր «Մшհ», մյուսի վրա՝ «Կյանք»։ Եթե դատապարտյալը վերցնում էր առաջին թղթիկը, դատավճիռն իրականացնում էին, եթե երկրորդը՝ ներում և ազատ արձակում։

Картинки по запросу "Мудрая притча о том, как враги могут принести пользу"

Մի անգամ այնպես ստացվեց, որ մի մարդ բացեց սեփական գործը, որը սկսեց արագ զարգանալ և մեծ եկամուտ բերել։ Ինչպես որ միշտ լինում է, հաջողության հետ մեկտեղ ի հայտ եկան չարախոսներ և վատը կամեցողներ։ Խաբեությամբ հասան ազնիվ մարդու կալանավորման, իսկ հետո էլ՝ նրա համար մահшպատժի դատավճիռ կայացնելուն։




Քոչարյանի զոհերը

Իմանալով, որ միշտ փրկվելու շանս կա, խաբեբաները գողացան թերթիկները և  վերցրեցին «Կյանք» գրվածքով թղթիկը, փոխարենը դնելով «Մшհ» գրությամբ երկրորդ թերթիկ։ Այդ կերպ նրանք խեղճ մարդուն փրկվելու շանս չթողեցին․ որն էլ որ նա վերցներ, իրեն սպասում էր մահապատիժ։




Բարեբախտաբար, մարդն ուներ հավատարիմ լավ ընկերներ, ովքեր պատահաբար իմացել էին թշնամիների ստոր քայլի մասին։ Նրանք թաքուն մտել էին բանտ և հայտնել ընկերոջը, թե ինչ է տեղի ունեցել։

Տղամարդը խնդրեց ոչ մեկին չասել դրա մասին, ասաց, որ դա իրեն կփրկի։


Картинки по запросу "Мудрая притча о том, как враги могут принести пользу"

Հաջորդ առավոտյան պիտի կայանար վիճակահանությունը․․․ արդյունքում նրան ազատ արձակեցին․․․

Թշնամիները չէին հասկանում․ ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ, չէ որ երկու թղթիկի մեջ էլ գրված էր «Մшհ»։


Պարզվեց, որ խորամանկ մարդը վերցրել էր մի թղթիկը և առանց այն բացելու՝ կերել։ Դատավորներն այլ տարբերակ չունենալով՝ բացել են մյուս թերթիկը, որպիսի տեսնեն, թե ինչ է գրված։ Քանի որ այնտեղ «Մшհ» գրվածքով թուղթն էր, պաշտոնապես հաստատվել է, որ դատապարտյալը վերցրել է «Կյանք»-ը և նրան ազատ են թողել։

Այդպես, թշնամիները փրկեցին նրա կյանքը, մինչդեռ հակառակ մտադրությունն ունեին։

 

Сообщение Իմաստուն առակ․ ահա թե ինչպես թշնամին օգուտ տվեց և փրկեց տղամարդու կյանքը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->