>

Այսօր, երևի, կյանքիս լավագույն օրն է։

Կանգնած էի կանգառում, իմ ավտոբուսին էի սպասում, մոտենում է շքեղ մերսեդես, ներսում էլ միջին տարիքի մի տղամարդ է նստած։ Հետաքրքրվեց, թե ինչպես կարելի է հասնել մինչև թղթի վրա գրված հասցեն։

Նայեցի և հասկացա, որ մեր շենքի մոտակայքում է գտնվում դա։ Սկսեցի բացատրել, նա էլ ասաց․




Քոչարյանի զոհերը

Ընկերս, նստիր, ճանապարհը ցույց կտաս, քեզ էլ տուն կհասցնեմ։




Մոտենում ենք շենքին, հանկարծ տեսնում եմ նախկին ընկերուհուս, ով ինձ 2-3 ամիս առաջ էր լքել, քանի որ սիրահարվել էր ուրիշին։ Բնականաբար, այդ պահին ուզում էի լուրջ և ազդեցիկ տեսք ունենալ։ Ահա իջնում եմ մեքենայից։


Նախկին ընկերուհիս վազելով մոտենում է և սկսում հարցուփորձ անել, թե ինչպես է ստացվել այդպես։ Իսկ վարորդն էլ, որ դեռ հեռու չէր գնացել, հավանաբար այդ օրը լավ տարամդրությամբ էր, համ էլ հասկացավ՝ ինչ է կատարվում, մեքենայից դուրս հանեց գլուխը և ասաց․

Շեֆ, ձեզ սպասեմ թե՞ դուք ձեր գործերը անեք, հետո կզանգեք՝ կգամ։

Ես գլխով արեցի, և նա դանդաղ սկսեց հետ գնալ։


Այդ պահին շփոթված էի․․․ Ընլերուհիս էլ արցունքոտ աչքերով վազելով գնաց, ընտրյալն էլ՝ հետևից։ Իսկ նոր ծանոթս էլ քիչ էր մնում ծիծաղից ուշագնաց լիներ։

Միմյանց հրաժեշտ տվեցինք և գնացինք։

Պատմությանս իմաստը պարզ է․ մարդիկ, երբեմն օգնեք միմյանց։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->