>

Տաֆոֆոբիա

Այս տերմինով բնութագրում են մարդկանց՝ կենդանի թաղվելու վախը: Այս ֆոբիայով տառապում էին Նիկոլայ Գոգոլը, Ալֆրեդ Նոբելը, Արթուր Շոպենհաուերը, Մարինա Ցվետաևան, Ուիլքի Քոլինզը: Ապացույցն այն բանի, որ Գոգոլը տառապել է տաֆոֆոբիայով, կարելի է գտնել ինչպես նրա նամակներում, այնպես էլ նրա «Տարաս Բուլբա» հանրահայտ ստեղծագործության էջերում: Կա կարծիք, որ Գոգոլն իսկապես կենդանի է թաղվել, քանի որ գերեզմանից դիակի դուրս բերման ժամանակ դին ուսումնասիրվել է, և պարզ է դարձել, որ Գոգոլը մահացել է անբնական, անհանգիստ վիճակում: Իսկ Նոբելյան մրցանակի հիմնադրին այս ֆոբիան ժառանգաբար փոխանցվել է հորից: Էմանուիլ Նոբելն անգամ «ապահով գերեզման» էր ստեղծել իր համար, որում օդի մատակարարում կար, և որից հատուկ տեխնիկայի միջոցով ենթադրյալ հանգուցյալը կկարողանար նշան տալ իր ողջ լինելու մասին:




Քոչարյանի զոհերը

Կլինիկական դեպրեսիա





Շատերը հակված են դեպրեսիա կոչելու վատ տրամադրությունը, սակայն կլինիկական դեպրեսիան իսկապես լուրջ խնդիր է: Հայտնի բրիտանուհի գրող Ջոան Ռոուլինգն իր այդպիսի վիճակի համար իր երևակայությունում դեմենթորներ է ստեղծել, որոնք մարդուց բառացիորեն քամում էին ողջ ուժը: Նմանատիպ դեպրեսիայով էր տառապում նաև Ամերիկայի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը: Ասում են՝ նա անգամ փորձել է ինքնասպան լինել:


Բիպոլյար աֆեկտիվ խանգարում

Այս հոգեկան հիվանդությունը ողջ կյանքում ուղեկցել է Վինսենթ վան Գոգին և Լյուդվիգ վան Բեթհովենին: Հոգեկան այս խանգարման ժամանակ հիվանդի մոտ կարող են ի հայտ գալ ինչպես դեպրեսիվ, այնպես էլ մանիկալ խանգարումներ: Նիդերլանդացի նկարիչը, բացի դրանից, տառապում էր նաև էպիլեպսիայով և հաճախ հալյուցինացիաներ էր ունենում: Այն, թե հոգեկան խանգարումներն ինչպես են ազդել Վան Գոգի և շրջակա աշխարհի հարաբերությունների վրա, կարելի է տեսնել նրա կտավներում: Բեթհովենն իր հերթին հիվանդության դեմ պայքարում էր գլուխը սառը ջրի մեջ մտցնելով:



Շիզոֆրենիա

Ասում են, որ հանրահայտ ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովը շիզոֆրենիկ էր: Մշտապես մռայլ Լերմոնտովը շատ ծանր բնավորություն ուներ. նրա տրամադրությունը հաճախ ու կտրուկ փոփոխվում էր: Սակայն նրա հիվանդության վերաբերյալ լուրերը միգուցե ուղղակի բամբասանքներ լինեն, քանի որ Լերմոնտովը չարախոս շատ հակառակորդներ ուներ: Շիզոֆրենիայով էր տառապում նաև ամերիկացի մաթեմատիկոս, դիֆերենցիալ երկրաչափությունն ու խաղերի տեսությունն ուսումնասիրող Ջոն Նեշը: Նոբելյան մրցանակի թեկնածուն հաճախ ձայնային ու տեսողական հալյուցինացիաներ էր ունենում: Առաջին նշանները զգացվել են նրա կյանքի 30-ական տարիներին՝ ամուսնությունից անմիջապես հետո: Ջոն Նեշի դժվար դրամատիկ պատմությունը ներկայացվել է հրաշալի «Բանականության խաղեր» ֆիլմում, որը չորս «Օսկարի» է արժանացել:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->