>

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Փաշինյանը ճիշտ էր բայց․․․ Եկել է Արցախը թշամուց կրկին ազատագրելու ժամանակը




Քոչարյանի զոհերը

Արցախում իրականացվող մեր զինվորների սպանդի վերաբերյալ գիտակից հասարակությունն արդեն իսկ տվել է իր գնահատականը և ավելացնելու բան կարծես թե չկա։
Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում հարկ եմ համարում հիշատակել կարոր դիտարկում, որն ըստ էության ֆորմալ առումով ի ցույց է դնում Հայաստանի դեմ մղվող արդեն իսկ ոչ հիբրիդային պատերազմի անատոմիան։




Եվ այսպես, դեռևս 2019 թվականի մայիսի 20-ին, ՀՀ կառավարությունում դատաիրավական համակարգի վերաբերյալ իր հայտնի ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր․ «Օգտվելով առիթից՝ ուզում եմ անդրադառնալ եւս մեկ թեմայի: Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով:

Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:


Ցավով պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր նաև այս հարցում, բայց․․․։ Բայց նրա իշխանությունն այս ընթացքում այդպես էլ արդյունավետ քայլեր չկատարեց դավադիրներին ոչնչացնելու համար։ Ու այսօր դավադիրների ոհմակը ըստ էության ամենաստոր եղանակով քանդում է Հայոց բանակը թշնամուն մղելով հարձակման։ Շատ է խոսվում, որ վերջին շրջանում թշնամու կրակոցից զինվորներ գրեթե չեն զոհվում։
Բնական է, որ չպետք է զոհվեն, քանզի մեր տղաները սպանվ ում են ներքին թշնամու կրակոցներով։ Ադրբեջանին այլևս պետք չէ փամփուշտ արձակել հայերին ոչնչացնելու համար։

Ըստ ծրագրվածի Ադրբեջանը Հայաստանի Արցախի վրա կհարձակվի այն ժամանակ և մեր երկրում իրենց բջիջները վերջնականապես կքայքայեն զինված ուժերը։ Ամեն ինչ շատ պարզ է։


Իսկ թե որոնք են այդ բջիջները գիտեն բոլորը և կրկին անգամ նրանց անունները հիշատակելու կարիք չկա։
Այսօր ցավով պետք է ընդունենք մի իրողություն։ Անկախությունից 30 տարի անց Հայաստանը ստիպված է կրկին ազատագրել Արցախը։

Ազատագրել ադրբեջանաբարո թշնամուց։ Ինչպես 88-ի շարժման ընթացում ադրբեջանցիները լքեցին մեր երկիրը, այդպես էլ պետք է լքեն հիմա։ Քանի դեռ շուտ է, փախեք ու մշտական բնակություն հաստատեք ձեզ հարազատ «ռուսկոյազիչնի» երկրներում։ Այլընտրանք պարզապես չկա։ Հապաղելու դեպքում մենք կկորցնենք Արցախը, կկորցնենք մեր պետությունը։

Ցավակցում եմ մեր բոլոր զոհված եղբայրների հարազատներին։

Сообщение Ըստ ծրագրվածի Ադրբեջանը Հայաստանի Արցախի վրա կհարձակվի այն ժամանակ և մեր երկրում իրենց բջիջները վերջնականապես կքայքայեն զինված ուժերը․ Ամեն ինչ շատ պարզ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->